Քաղաքական 18:27 24/04/2020 Հայաստան

Կարդինալ Կոխ․ Մարդկային ամբողջ ընտանիքի պարտավորությունն է հիշելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Քրիստոնեական միասնության աջակցության Պապական խորհրդի նախագահ, Կարդինալ Կուրտ Կոխի հետ

Panorama.am. Ձերդ վսեմություն, այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ 5 տարի առաջ Դուք Հայաստանում էիք և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից ուղերձ հղեցիք և մասնակցեցիք Երևանում ու Սուրբ Էջմիածնում անցկացված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին։

Ինչպե՞ս եք տեսնում Եկեղեցու և կառավարությունների դերը` ժխտողականության և պատմության վերանայումը դադարեցնելու, ինչպես նաև  տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու,  հարաբերությունների բարելավման համար հնարավորությունների ստեղծման գործում,  ինչը կնպաստի ցեղասպանության շրջափուլի ավարտին:

Կարդինալ Կոխ․ Եկեղեցին քաղաքական կազմակերպություն չէ, այլ հոգևոր, որը
երկրի վրա շարունակում է Քրիստոսի փրկիչ առաքելությունը: Այս առաքելության կարևոր ասպեկտը մարգարեական է, որն իրականացվում է անարդարության ու բռնության դատապարտմամբ, երբ էլ որ դա տեղի ունենա ներկայում, բայց նաև հիշելով անցյալի մասին, ինչպես նշեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ Մեծ Եղեռնի 100-ամյակի իր ուղերձում:

Այս տեսակետից, ոչ միայն հայ ժողովրդի պարտականությունն է, այլև համընդհանուր Եկեղեցու, և փաստորեն, մարդկային ամբողջ ընտանիքի պարտավորությունն է հիշելու այն ամենը, ինչ  տեղի է ունեցել, որպեսզի այս ողբերգության հիշողությունները մեզ պաշտպանեն նման սարսափի մեջ ընկնելուց, որը վիրավորանք է Աստծու և մարդկային արժանապատվության դեմ։

Մյուս կողմից էլ Եկեղեցու դերն է նաև օգնել հիշողությունների սփոփման գործընթացին: Շատ քրիստոնյական համայնքների հիշողությունները մնում են  վիրավոր՝ կրոնական և ազգային հակամարտությունների պատմությունից։

Այնուամենայնիվ, երբ պատմական բաժանման հակառակ կողմերի համայնքներն ի վիճակի են համախմբվել պատմության ընդհանուր վերընթերցման շուրջ,  հիշողությունների հաշտեցումը դառնում է հնարավոր:

Panorama.am. Այսօր քրիստոնյա փոքրամասնությունները, մասնավորապես հայերը, պատերազմից տուժած երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը շարունակում է տառապել
105 տարի առաջ իրականացված նույն հանցավոր քաղաքականությունների արդյունքում:

Մենք ականատես ենք քրիստոնյաների ֆիզիկական և նրանց հոգևոր ու մշակութային
Ժառանգության ոչնչացմանը: Այս իրավիճակն արդեն անդառնալի ազդեցություն է թողել տարածաշրջանի ժողովրդագրության վրա՝ սպառնալով քրիստոնեությանն իր պատմական բնօրրանում։

Ի՞նչ կարելի է անել ավելին էկումենիզմի և միջպետական հարաբերությունների միջոցով՝ այս բռնությունը դադարեցնելու համար։

Կարդինալ Կոխ․ Ճիշտ է, որ այսօր քրիստոնեությունը ևս մեկ անգամ դարձել է նահատակված հավատք:  Քրիստոնեությունն աշխարհում ամենահալածված կրոնն է. բոլոր մարդկանց 80 տոկոսը, ովքեր հալածվել են իրենց հավատքի պատճառով այսօր քրիստոնյաներն են: Դա հաստատապես պետք է դատապարտվի Եկեղեցու առաջնորդների կողմից, ինչպես արեցին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Գարեգին 2-րդ կաթողիկոսը՝  2016 թվականի ընդհանուր հռչակագրում, որում երկուսն էլ կոչ արեցին ազգերի առաջնորդներին՝ լսել միլիոնավոր մարդկային էակների խնդրանքները, ովքեր ցանկանում են խաղաղություն և արդարություն աշխարհում, և որոնք պահանջում են հարգանք իրենց անքակտելի իրավունքների նկատմամբ։

Պետք է հիշել նաև, որ հոգևոր տեսանկյունից երկու առաջնորդները, կոչ անելով բոլորին խթանել Քրիստոսի հետևորդների ակնհայտ միասնությունը,  ընդունեցին, որ նահատակները պատկանում են բոլոր Եկեղեցիներին, և որ նրանց տառապանքները «արյան էկումենիզմ» են, ինչը վեր է քրիստոնյաների միջև պատմական բաժանումներից՝

Մենք իսկապես հավատում ենք, որ մեր ժամանակների այս նահատակները, որոնք պատկանում են տարբեր Եկեղեցիների, բայց ովքեր միավորված են իրենց ընդհանուր տառապանքներով, քրիստոնյաների միասնության գրավականն է, և որ այս միությունը ներդրում է մարդկային ընտանիքի միասնությանը:

Panorama.am. Շնորհակալություն ենք հայտնում և բարձր գնահատում Ձեր վճռական առաքելությունը՝ ուղղված ողջ աշխարհի քրիստոնյաներին միավորելուն։


Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի
բնօրինակը` անգլերեն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}