Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնեցին. որ արարողությանը մասնակցել են նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանն ու դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ Արմեն Լալայանը։
Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեկ է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը