Պուտինը պարզեցրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք ՝ պարզեցնելով օտարերկրացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Ըստ «Գազետա. ռու»-ի, այդ մասին ասվում է, իրավաբանական տեղեկատվության պորտալում: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար, այժմ հարկ չի լինի հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից:
Գործող կարգով, դիմելով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, օտարերկրացիները պետք է հրաժարվեին այլ երկրների իրենց քաղաքացիությունից: Նոր օրենքի հրապարակումից 90 օր անց, այս պահանջն անվավեր կճանարվի:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալ ցանկացողների համար, ովքեր իրավունք ունեն պարզեցված ընթացակարգով քաղաքացիություն ստանալ, առաջարկվում է նաև չեղյալ համարել Ռուսաստանում երեք տարի ապրելու պահանջը: Եթե հասուն, քաղաքացիություն չունեցող անձինք ունեցել են խորհրդային քաղաքացիություն (ԽՍՀՄ անձնագիր), ապրել կամ ապրում են նախկին Սովետական հանրապետություններում և չեն ստացել այդ երկրի քաղաքացիությունը, ապա նրանք կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելիս չհաստատել եկամուտի օրինական աղբյուրի առկայությունը: