Փաշինյան. Ապրիլի 24-ին ոգեկոչել ենք տեսանելի, լսելի, բայց առանց ողբի
«Ապրիլի 24-ին մենք առաջնորդվել ենք ճգնաժամը որպես հնարավորություն ռազմավարությամբ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, պատմությունը մատուցել են առանց աղաղակի, ոգեկոչել են տեսանելի, լսելի, բայց առանց ողբի։
«Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից։ Այդ կերպարը, հազմոված եմ, բոլորիս, շատ դուր եկավ, հասկացանք, որ ահա այսպիսի ազգ ենք»,- նշեց նա։
Վարչապետը նշեց, որ երբ հայտարարում էին, որ պետք է փակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները, շատ կանխատեսելի շրջանակներից եղան շատ կոնկրետ մեկնաբանություններ, որ «ահա այս ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է Ծիծեռնակաբերդը, որպեսզի մոռացության մատնի Ցեղասպանության պատմությունը և այլն»:
«Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետև ոմանք նաև չեն խորշել թերևս ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել։ Մենք ցույց տվեցինք կոնտրաստը ազգային ինքնության մեր ընկալման: Մենք ցույց տվեցինք իշխանության, մեր կառավարության, հեղափոխության գաղափարախոսության ընկալումը, ազգային ինքնության, հայի տեսակի, հայի կերպարի մեր ընկալումը: Այո, մենք այդ ընկալումը հակադրում ենք մինչ այժմ եղած շատ ընկալումներին: Սա է ապրիլի 24-ի միջոցառումների ամենակարևոր խորհուրդը»,- ասաց Ն. Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվում են հեռահար
- Ապրիլի 23-ին ժամը 21:00-ին բոլոր լույսերը կմարվեն
- Ապրիլի 24-ին Մայր Աթոռում և Առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի դռնփակ Սուրբ Պատարագ