Թրամփը հրաժարվել է տեղեկություններ ասել Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ գիտի, թե ինչպես է իրեն զգում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը, սակայն հրաժարվել է խոսել այս մասին լրագրողների հետ: Այս մասին գրում է Ria-ն։
«Ես ստույգ չեմ կարող ասել ձեզ ... Ես շատ լավ գաղափար ունեմ, բայց հիմա չեմ կարող խոսել դրա մասին: Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում ... Հուսով եմ, որ նա լավ է: Գիտեմ, թե ինչպես է իրեն զգում: Դուք, հնարավոր է, կիմանաք մոտ ապագայում»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ, հարավկորեական Daily NK-ն հաղորդել էր, որ Կիմ Չեն Ընը վիրահատությունից հետո բուժում է անցնում։ Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում էին նրա առողջությանը սպառնացող վտանգի մասին, մի քանիսն էլ գրեցին, որ Կիմ Չեն Ընը մահացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան