Եգիպտոսում առաջիկա շրջանում չեն սպասում զբոսաշրջիկների
Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալեդ ալ-Անանին հայտարարել է, որ մոտակա ժամանակում արտասահմանյան զբոսաշրջությունը չի վերադառնա իրենց երկիր։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Egypt Independent-ը։
Նա բացատրել է, որ արտասահմանյան հյուրերի վերադարձը կախված է ինչպես Եգիպտոսում իրավիճակից, այնպես էլ այն երկրների, որտեղից նրանք գալիս են։
Անանիի խոսքով, մի շարք երկրների ներկայացուցիչներ հարցնում են իշխանություններին հունիսին զբոսաշրջությունը բացելու հնարավորության մասին։ Նախարարը հստակեցել է, որ կառավարությունը կքննարկի այդ հարցը, երբ որ կորոնավիրուսի տարածման հետ կապված հանգամանքները պարզ լինեն:
Նրա խոսքով, հավանաբար ճանապարհորդները պետք է ապացուցեն, որ վարակված չեն։ Բացի այդ, հնարավոր է սահմանափակվի նաև հյուրերի առավելագույն տարիքը՝ մինչև 48 տարեկան։
Անանին հիշեցրել է, որ մինչև հունիս երկրի հյուրանոցները կաշխատեն միայն տեղի բնակիչների համար և 25 տոկոս ծանրաբեռնվածությամբ։ Հունիսի 1-ից ծանրաբեռնվածությունը կավելացվի մինչև 50 տոկոս։
Այժմ հյուրանոցները, տուր կազմակեպություններ, հյուրանոցները, շուկաներն ու սրճարանները Եգիպտոսի զբոսավայրերում փակ են։ Փորձագետները հաշվակել են, որ զբոսաշրջային սեկտորը ամսական կկորցնի մեկ միլիարդ դոլար համավարակի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ