«Հրապարակ». Թորոսյանն իր ընկերների նկատմամբ այս շրջանում շատ հոգատար է, ինչը չի կարելի ասել վերջիններիս մասին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արսեն Թորոսյանն իր ընկերների նկատմամբ այս շրջանում շատ հոգատար է. բոլորին նշանակել է կորոնավիրուսի հիվանդանոցների, հյուրանոցների պատասխանատուներ»,- ասաց մեր աղբյուրը՝ շեշտելով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի երբեմնի տնօրեն Գևորգ Սիմոնյանին (որն աշխատեց ընդամենը 1 ամիս` ԲԿ-ի տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով), ապա այրվածքաբանականի տնօրենն էր:
Սիմոնյանն օրերս բավական «էկզոտիկ» պատմության մեջ է ընկել: Նա «Սբ Մարիամ Աստվածածին» ծննդատան տարածքում ձևավորված կարանտինի պատասխանատուն է, հիվանդանոց մտնելիս ոստիկանը դարպասի մի դուռն է բացել, նա վրդովվել է, թե ինչու 2 դուռն էլ չես բացում, ոստիկանը, չճանաչելով, ասել է` քեզ պետք է, դու բացի։ Նա վրդովված հասել է աշխատասենյակ՝ «վառոտները» քանդելու հրաման տվել, մուտքը հսկող ոստիկանին էլ աթոռ են տվել, որ դրսում նստի: Սիմոնյանը երեկ լսեց մեր հարցը և ասաց՝ դիմեք ԱՆ լրատվական»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ