Մադուրոն հայտարարել է Թրամփի անվտանգության աշխատակիցների կալանքի մասին
Երկուշաբթի օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կալանավորվել են 13 վարձկաններ, որոնք նախատեսում էին հեղաշրջում իրականացնել հանրապետությունում: Նրանց թվում եղել են Ամերիկայի քաղաքացիներ, որոնք ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության անդամ են: Ըստ ՏԱՍՍ-ի, Մադուրոն նման հայտարարություն է արել Կարակասում ունեցած իր ելույթի ժամանակ:
«13 ահաբեկիչ է կալանավորվել: Մենք առգրավել ենք նյութեր, որոնք նրանք նախատեսում էին օգտագործել իրենց պլանը իրականացնելու համար: Հայտնաբերվել են թմրանյութեր, դոլար, զենք, արբանյակային հեռախոսներ, ռադիոհաղորդիչ, գիշերային տեսողության սարքեր»,- ասել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Վենեսուելայի Նախագահը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են հանցագործներին բռնելու գործողություններին, կպարգևատրվեն և կխրախուսվեն:
«Ձերբակալվածների թվում են դավաճան Անտոնիո Սզեկան և Բադուել անունով մի քաղաքացի, ովքեր ասել են է, որ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության երկու ամերիկացի կա երկիր ներխուժման փորձ կատարած խմբում»,- ասել է Մադուրոն:
Վենեսուելայի Նախագահը հավելել է, որ այդ երկու ԱՄՆ քաղաքացիները հետագայում ձերբակալվել են: Նա ցույց է տվեց Լյուքս Ալեքսանդր Դենմանի և Այրան Բերիի փաստաթղթերը:
Մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հաղորդել էին, որ նրանք կարողացել են կանխել Կոլումբիայից վարձկանների մուտքը, որոնք մտադրվել են հեղաշրջում իրականացնել Բոլիվարիայի Հանրապետությունում:
Ըստ Վենեսուելայի Սահմանադրական ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելոյի, վարձկանները փորձել էին նավով մտնել Վենեսուելա:
Կոլումբիայի իշխանությունները ժխտել են վենեսուելական կողմի հայտարարությունը: Նրանց կարծիքով՝ Կարակասը անհիմն մեղադրանքներ է առաջադրում Բոգոտայի դեմ՝ Վենեսուելայի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար:
ՏԱՍՍ-ը Սպիտակ տնից մեկնաբանություն է խնդրել, բայց պատասխան դեռ չի ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ