Պանաման կավելացվի ԵՄ փողերի լվացման սև ցուցակում
Հինգշաբթի օրը Պանաման, Բահամյան կղզիներն ու Մավրիկիոսը պետք է ավելացվեն Եվրամիության երկրների սև ցուցակում, որոնք «զգալի սպառնալիքներ են ստեղծում Եվրոպական միության ֆինանսական համակարգի համար՝ փողերի լվացման հիմքերով, երկրում թույլ օրենսդրության պատճառով։ Այս մասին, ինչպես գրում է EU Observer-ը, հայտնել է Reuters-ը՝ մեջբերելով ԵՄ փաստաթղթի նախագիծը:
Այդ ցուցակում են նաև Բարբադոսը, Բոտսվանան, Կամբոջան, Գանան, Ճամայկան, Մոնղոլիան, Մյանմարը, Նիկարագուան և Զիմբաբվեն, ինչը նշանակում է, որ ԵՄ բանկերը պետք է ուժեղացված հսկողություն կատարեն գործարքների նկատմամբ: