ԵԽԽՎ-ն նախազգուշացնում է Ադրբեջանին`չչարաշահել համաճարակն ընդդիմությանը ջախջախելու համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի հարցով զեկուցողներ Ստեֆան Շեննախը և Սըր Ռոջեր Գեյլն իրենց մտավախությունն են հայտնել կորոնավիրուսի շղարշի ներքո քննադատների նկատմամբ իրականացվող ճնշումների կապակցությամբ, ինչպես նաև անարդար դատավարություններում դատապարտված դատապարտյալների անվտանգության վերաբերյալ, որոնք միջազգային հանրության կողմից համարվում են քաղբանտարկյալներ:
«Մենք ստացել ենք բազմաթիվ հաղորդումներ կառավարության ընդդիմախոսների լայնածավալ բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակումների մասին, ներառյալ ինտերնետ հասանելիությունը՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի անվտանգության միջոցառումների պատրվակով», - ասում են զեկուցողները։
Նշվում է, որ ընդդիմության ավելի քան 15 ակտիվիստ և լրագրողներ դատապարտվել են ազատազրկման մինչև 30 օր՝ այն մեղադրանքով, որոնք ներառում են արգելափակման կանոնների խախտում կամ ոստիկանության հրամաններին չհնազանդվելը:
«Մեզ հատկապես անհանգստացնում է այն լուրերը, որ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին դե ֆակտո տնային կալանքի տակ է և արգելափակել են նրա ինտերնետային և հեռախոսային գծերը: Ընդդիմության ակտիվիստ Ագիլ Խումբատովի գործը, որը քննադատական հայտարարություններից հետո ստիպված է եղել հոգեբանական բուժում անցնել, նույնպես մեծ մտահոգություն է առաջացնում», - հավելել են համազեկուցողները։
Ասվում է, որ այս ձերբակալությունները հետևում են կառավարության քննադատների նկատմամբ երկարատև բռնաճնշումների օրինակին ու այս համատեքստում հատկապես անհանգստություն են հայտնում քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների անվտանգության համար, քանի որ նրանց առողջությունն ու կյանքը վտանգված են COVID-19-ի հնարավոր վարակի արդյունքում:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խստորեն պահպանել երկրի միջազգային պարտավորությունները` խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ, և ձեռնպահ մնան «Կորոնավիրուսի» համաճարակի դեմ պայքարի նպատակով ձեռնարկված միջոցառումները չարաշահելուց՝ քաղաքական ընդդիմության բերանը փակելու համար», - եզրափակել են զեկուցողները։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան