ԱՅԼՄԱՄՈՒԼ 16:02 15/05/2020 Հայաստան

«Գրագողականներն» ընդդեմ Գոգյանի

yerkir.am-ը գրում է.

«Մոտ երկու տարվա պաշտոնավարումից հետո (նշանակվել էր 2018 թ. Հունիսի 12-ին) այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։ Աշխատանքից ազատման պատճառների մասին պարոն Գոգյանը ավելի ուշ նշել է իր դիմատետրում կատարած գրառման մեջ։

ԲՈԿ-ի՝ արդեն նախկին նախագահի առանձնացրած երեք կետերից առաջին երկուսում ամրագրվել են աննախադեպ փաստեր և երևույթներ, որոնցից ոմանք կարելի է որակել որպես տեղի ունեցած, այժմ իրականացվող և սպասվելիք հանցագործությունների, բացահայտ կոռուպցիոն դրսևորումների մասին հայտարարություններ։

ԿԳՄՍՆ-ի որդեգրած ռազմավարության և կրթության ու գիտության բարեփոխման՝ իր պատկերացումների ակնհայտ անհամատեղելիության, ինչպես նաև այդ հողի վրա առկա հակասությունների խորացման մասին հայտարարության ավարտին՝ Գոգյանը փաստել է. «Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»։

Գոգյանը հաջորդիվ անդրադարձել է նաև ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռ. Հայրապետյանի աղմկահարույց հրաժարականի դեպքին՝ նշելով, որ, եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ինքը կգնար (Գոգյանը մատնանշել է ՀՊՏՀ-ի նախկին ռեկտորի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած աղմկահարույց խնդիրները)։

ԲՈԿ նախկին նախագահը չի շրջանցել նաև ՀՊՏՀ ներկայիս ռեկտորի պաշտոնակատարի՝ կրկին աղմկահարույց դոկտորական ատենախոսությանը և փաստել, որ նրանում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով Դիանա Գալոյանն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ «Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»,- նշել է Գոգյանը։

Ս. Գոգյանի սույն հայտարարությունից և ՀՊՏՀ-ի նախկին ու ներկա ռեկտորների դոկտորական ատենախոսությունների շուրջ առկա «ճգնաժամի» առկայությունից կարելի է եզրակացնել, որ Գոգյանի վրա ԿԳՄՍՆ-ի կողմից անընդմեջ կիրառվել են բազմապիսի ճնշումներ, որոնց նպատակն է եղել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության «ամրացված» հիմքերի հետ հաշտվելը, որի պայմաններում ՀԱԿ-ի անդամ Զոյա Թադևոսյանի դուստր Դիանա Գալոյանը մոտ ապագայում կբազմի ՀՊՏՀ ռեկտորի աթոռին։

Այն նույն Զոյա Թադևոսյանի, ով 2018 թ. հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, և դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում:

Իսկ որ Արցախի Սահմանադրության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգությունների հեղինակ Զոյա Թադևոսյանի դստեր դոկտորական ատենախոսությունը «հիմնարար» համարելը և նրան ռեկտորի աթոռին տեսնելը «հեղափոխական» իշխանությունների բաղձանքն է՝ դա անվիճելի է, և արժե հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել այս հողի վրա՝ 2019 թ. կեսերից սկսած։

Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ գրագողությունների առկայությունը մատնանշած և այդ առիթով «Հանուն որակյալ կրթության» շարժումը ստեղծած ուսանողների պահանջներին և Դիանա Գալոյանի գրավոր դիմումին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ի կողմից ստեղծվեց Դիանա Գալոյանի և վերջինիս հոր մտերիմներից ձևավորված հանձնաժողով։

Ինչպես և կանխատեսվում էր՝ 2020 թ. հրապարակվեց եզրակացությունը, ըստ որի՝ Դ. Գալոյանի ատենախոսության պաշտպանության գործընթացն իրականացվել է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջների պահպանումով։ Հիշեցնենք նաև, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դստեր՝ ՀՊՏՀ-ի ռեկտոր դառնալու լոբբինգով ԿԳՄՍՆ-ում անմիջականորեն զբաղվել է նրա մտերիմ ընկեր Գրիշա Թամրազյանը, ով նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալն է։

Այսքանից հետո՝ պարզորոշ է, որ Արայիկ Հարությունյանի թիմում նման տանիք ունեցող Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունը պետք է համարվեր «հիմնարար» և «չարտագրված», իսկ դրա հեղինակը՝ ՀՊՏՀ ռեկտորի «արժանի թեկնածուն»։ Պարզորոշ է նաև, որ գիտության բնագավառում «խնամի-ծանոթ-բարեկամ» մոտեցումներով առաջնորդվող և ակհայտ հովանավորչության ուղին բռնած Արայիկ Հարությունյանի գերատեսչության կազմում անհնար էր պատկերացնել իր սկզբունքայնությամբ բազմիցս աչքի ընկած Սմբատ Գոգյանի հետագա պաշտոնավարումը, և եղավ այն, ինչն օրինաչափորեն լինելու էր։

Բնականաբար՝ Ս. Գոգյանն ամենևին պատահական չի հայտարարել, որ գրագողերն սպասում են կառույցի փակվելուն։ Այս խոսքերով Գոգյանն անուղղակի կամ ուղղակի փաստել է, որ այս ընթացքում իր դռանը շարվել են մի շարք իշխանական կամ, «արքայադուստր» Դիանայի օրինակով,  իշխանական հովանավորչությունը վայելող և այս կամ այն պաշտոնին հավակնող մի շարք «գիտնականներ»։

Այդ շարքում է, անշուշտ, ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանի որդին, ով ասպիրանտուրայում եռամյա ուսուցումն ավարտել է 16.06.2019 թ. և, անհայտ պայմաններում չզորակոչվելով բանակ, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2020 թ. փետրվարի 20-ին՝ ճակատագրի բերմամբ՝ նույն ՀՊՏՀ-ում։ Հարցին՝ ինչու՞ չի ծառայել բանակում, պատասխան չի եղել։ Այս փուլում, բնականաբար, կարիք կա «հորով-մորով անել» նաև Անդրանիկ Քոչարյանի որդու՝  կասկածելի հանգամանքներում պաշտպանված ատենախոսությունը ԲՈԿ-ում, մի հիմնարկ, որտեղ Սմբատ Գոգյանի անզիջողականությունը և սկզբունքայնությունը միմիայն գլխացավանքի և ավելորդ տհաճությունների տեղիք կարող էր տալ։

Իշխանություններին, ինչպես դատական և բազմաթիվ այլ ոլորտներում, այստեղ ևս պետք է ոչ թե օրենքին ծառայող, այլ՝ անդրանիկքոչարյաններին, արայիկհարությունյաններին և, ի վերջո, Փաշինյանին ծառայող Բարձրագույն որակավորման կոմիտե։

Հ.Գ. ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն իր դիմատետրի գրառմամբ փորձել է մեղադրանքներ ներկայացնել Ս. Գոգյանի հասցեին՝ նաև հպարտորեն հայտարարելով, որ իր դոկտորականի առթիվ հրապարակվել է դրական եզրակացություն։ Արդեն վերևում նշեցինք, թե ում «օրհնանքով» է ծնվել այդ «եզրակացությունը», և դեռ որքան մարդիկ են հերթագրվել նույնանման «եզրակացությունների» համար՝ անհամբեր սպասելով Գոգյանի հեռանալուն։

Դիանա Գալոյանի և այլոց աղմուկը, ինչպես և ինքնապաշտպանական հարձակումները Ս. Գոգյանի վրա, բնականաբար, սեփական կերպարը մի պահ չտեսնելու և անցյալը մոռանալու արդյունք են ։   

Վ. Սարգսյան»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}