Բայդենն անցել է Թրամփից
Գալիք նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն հարցումների արդյունքում առաջ է իր մրցակից, գործող նախագահ Դոնալդ Թրամփից։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին վկայում են Washington Post-ի և ABC News-ի հարցման տվյալները։
Այսպիսով, Բայդենին ձայն կտային հարցվածների 53 տոկոսը, իսկ Թրամփի վարկանիշը կազմել է 43 տոկոս։ Սակայն, եթե հաշվի առնել միայն ընտրողների կատեգորիան, որոնք պատրաստ են գնալու ընտրությունների, ապա Բայդենի վարկանիշը կկրճատվի երկու անգամ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփը հաղթանակ կտանի ընտրություններում 91 տոկոս հավանականությամբ։ Նման հաշվարկներ է ներկայացրել Սթոունի-Բրուքի համալսարանի պրոֆեսոր Հելմուտ Նորպոտը, որը կանխատեսել էր Թրամփի հաղթանակը 2016 թվականին։ Նորպոտի խոսքով, Թրամփը 362 ձայն կստանա։
ԱՄՆ նախագահի ընտրությունները նախանշված են նոյեմբերի 3-ին։ Ենթադրաբար հանրապետական կուսակցությունից կառաջադրվի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, դեմոկրատները կաջակցեն Ջո Բայդենին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ