«Ֆեյսբուք»- ը արգելափակել է այն խմբերը, որոնք ծրագրում են ԱՄՆ-ում բողոքի ցույցերին զենք մատակարարել
«Ֆեյսբուք»-ը արգելափակել է աջ ծայրահեղական խմբավորումներին առնչվող էջերն ու հաշիվները, որոնց անդամները քննարկել են զենքի մատակարարումը ԱՄՆ-ի բողոքի ցույցերում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով ընկերության աշխատակիցներին։
Նշվում է, որ ընկերությունը հետևել է ամերիկյան գվարդիայի խմբին առնչվող օգտատերերին, որոնք քննարկում էին բողոքներին զենք առաքելու հնարավորությունը։
Բացի այդ, ընկերությունը տեղեկացրել է, որ կարգելափակվեն նաև «Proud Boys» աջ ծայրահեղական խմբավորման հետ առնչվող հաշիվները, չնայած խմբավորման անդամները զենք մատակարարելու հարցը չեն քննարկել:
Նշվում է, որ ընկերությունն ավելի վաղ միջոցներ էր ձեռնարկել երկու խմբերի հաշիվներ արգելափակելու համար, երբ պարզել էր, որ այդ խմբերը քննարկում են բողոքի ցույցեր անցկացնելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին