Հասարակություն 13:25 03/06/2020 Հայաստան

Վիվա-ՄՏՍ. Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են

Մարզերում էներգախնայող համակարգերի ներդրման ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն հաստատել են այն բնակավայրերի ցանկը, որտեղ 2020 թվականին աշխատանքներ կտարվեն: Իսկ մինչև կոնկրետ քայլերի իրականացումը, ամփոփվում են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:

Վիվա-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, LED համակարգերի պաշտոնական գործարկումը մի շարք համայնքներում հետաձգվել էր: Այժմ դրանք իրականացվում են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով՝ տեսազանգով: Գործընկերների առաջին հեռավար շփումը եղել է Երևան-Սյունիք տարածության վրա: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանն ու Լորի վարչական տարածքի ղեկավար Դավիթ Առուստամյանը, փորձել են գնահատել համակարգի արդյունավետությունը: Տեսազանգի ընթացքում քննարկվել են նաև հետագա աշխատանքին առնչվող կազմակերպչական հարցեր:

«Ստիպված ենք կիրառել աշխատանքի այնպիսի մեթոդ, որը նվազեցնում է հանդիպման անհրաժեշտությունը, սակայն դա չպետք է խանգարի ծրագրի արդյունքին: Ֆիզիկապես ձեզ հետ չեմ, բայց նման տեսազանգերով  կապի մեջ կլինենք, մինչև նոր հանդիպում: Այն, ինչ ժամանակավոր է, կարելի է հաղթահարել: Անհամբեր սպասում եմ իրավիճակի կարգավորմանը՝ մարզեր այցելելու և մեր գործունեությանն առավել մեծ թափ հաղորդելու համար»,-տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լոր գյուղը՝ Համո Սահյանի ծննդավայրը, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով և հավակնում է դառնալ էկոտուրիզմի կենտրոն։ Գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայր դարձնելու համար, Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրակայացրել են առաջին քայլերը. Լորում լուսավորության՝ բնապահպանության պահանջներին համապատասխան LED համակարգ է կառուցվել: Լուսավորվել են գյուղի կենտրոնական փողոցի մի հատվածն ու երկրորդական փողոցները: Տարածքը ներառել է նաև անվանի բանաստեղծի տուն-թանգարանը: Կառուցվել է 32 լուսարձակ ունեցող փողոցային լուսավորության համակարգ՝ ներառելով մոտ 1,250 մ երկարությամբ փողոց:

Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար շատ բնակավայրերում աշխատանքներն իրականացվում են տարիների ընթացքում: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել և ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ)  ու  ջրընդունիչը:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն ի տարբերություն շիկացման լապերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար և կրկնակի արդյունավետությամբ:  Ամռան ամիսներին Լորի փողոցները լուսավորվեն ժամը 21:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:






 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:09
Անձնական օգտագործման դեղերի՝ քիչ քանակությամբ ներմուծման դեպքում ԱՆ թույլտվությունն անհրաժեշտ չի լինի
Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանին տարան ոստիկանություն
«Հեծանվորդներին տարել են, հիմա էլ հեծանիվներն են տանում։ Ինձ էլ տարան առանց պահանջ ներկայացնելու»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
19:55
Միջազգային հարթակում Հայաստանը հայտնի է վստահելի գործընկերոջ համբավով․ դեսպան
Օգոստոսի 5-ին Լիխտենշտայնի հայտնի օրաթերթերից մեկում՝ «Volksblatt»-ում, լույս է տեսել Լիխտենշտայնի Իշխանապետությում ՀՀ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակն ընդլայնվել է
Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի նախկին ֆինանսների նախարար և...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ նախագահ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
19:33
Հրդեհ՝ Արին Բերդի փողոցում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ
Օգոստոսի 6-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին...
Աղբյուր` Panorama.am
19:21
Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ
Արդեն երրորդ օրն է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով դեպի Ջերմուկ տանող...
Աղբյուր` Panorama.am
19:15
Սանիտարական նորմների խախտման պատճառով Իտալիան կարող է արգելել Ryanair-ի թռիչքները
Իտալիայի Քաղավիացիայի ազգային գործակալությունը (ENAC) կարող է մերժել իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերության թռիչքների թույլտվությունը՝...
Աղբյուր` Panorama.am
19:04
Չգրանցված դեղերի բացահայտման ուղղությամբ օպերատիվ մի շարք քայլեր են ձեռնարկվել․ Հ․Ավագյան
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները սկսվել են, մասնավորապես, դեղերի ոլորտում գործող տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
18:56
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ
Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ ՄԻՊ-ի արագ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Կանոնավոր երթուղիներում արձանագրել է խախտումների թվաքանակի նվազում
Հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու և համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 6-ին ՀՀ քաղաքաշինության,...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արագածոտնի մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով քրգործերն ավելացել են
ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով...
Աղբյուր` Panorama.am
18:30
Չարենցավան քաղաքում ու Առինջ գյուղում արձանագրվել են մի շարք խախտումներ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ու Առինջ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նորամարգի դպրոցի նորանշանակ տնօրենին ոստիկանները համարյա կիսագրկած են ուղեկցել դպրոց. նախկին տնօրեն
Արարատի մարզի Նորամարգ համայնքի ուսուցիչները, աշակերտներն ու նրանց ծնողները այսօր ևս բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կրկին մի շարք խոշոր հյուրանոցների կասեցման միջնորդություն կներկայացվի․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումներն այսօր շարունակել են մշտադիտարկման աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սերժ Սարգսյանի փաստաբան. Հասկանում ենք ՀՔԾ ձգտումները
ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմն անդրադարձել է ՀՔԾ տարածած հաղորդագրությանը։ Փաստաբանական թիմի հայտարարության մեջ ասված է....
Աղբյուր` Panorama.am
17:59
Սննդի երեք օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած վերահսկողությունը ցույց է տվել, որ հանրապետությունում ողջ տարածքի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Մակրոնի՝ Բեյրութ այցի ժամանակ ակտիվիստները պահանջեցին Լիբանանի կառավարության հրաժարականը
Օգոստոսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Բեյրութի այն շրջաններ, որոնք վնասվել են պայթյունի հետևանքով։ «ՏԱՍՍ»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԿԳՄՍ. Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը...
Աղբյուր` Panorama.am
17:38
Թրամփը հորդորել է փոխել նախընտրական առաջին բանավեճերի ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկել է սեպտեմբերի 29-ին նշանակված նախագահական առաջին բանավեճի հետաձգման փաստը, այն պատճառով, որ նախագահական...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ոստիկանությունը հեռացրեց կառավարության դիմաց ակցիա իրականացնողներին
Կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողներին ոստիկանները հայտնեցին՝ հավաք անցկացնել չի կարելի։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հանրապետությունում անցած մեկ օրում արձանագրվել է 12 ՃՏՊ, տուժել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների...
Աղբյուր` Panorama.am
17:07
Վալտերի Բոտտասը կմնա «Mercedes»-ի հետ մինչև 2021 թվականը
Վալտերի Բոտտասը նոր պայմանագիր է ստորագրել՝ մինչև 2021 թվականը «Mercedes» ընկերությունում մնալու համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:57
Արցախում կարող են 60 անձով միջոցառումներ անցկացնել
Շուտով կվերացվեն Հաթերք և Այգեստան համայնքների բնակիչների ազատ տեղաշարժի սահմանափակումները
Աղբյուր` Panorama.am
16:41
Տիգրան Աթանեսյան. Վիրավորական չի լինի, եթե միջնորդենք համապարփակ հետազոտություն նշանակել Ա.Սիմոնյանի նկատմամբ
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «ԱԺ փոխխոսնակը իր կամքով և...
Աղբյուր` Panorama.am
16:30
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդներ է գրանցում
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է բացասաբար ազդել Թուրքիայում արտարժույթի շուկայի վրա։ Էրմենիհաբերը գրում է, որ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Երևանի քաղաքապետը մեծագույն բացական է քաղաքի առօրյայից. Ժիրայր Պեոճեքյան
«Մենք խիստ մտահոգված ենք Երևանով: Դեռ մեկ տարի առաջ մենք այդ մտահոգության մասին բարձրաձայնել էինք, բայց համագործակցության համար մեկնած մեր...
Աղբյուր` Panorama.am
16:04
«Վանաձոր Քիմպրոմ»-ի տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն օտարվել են
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որն այս պահին եղած պաշտոնական տեղակատվության քիմիական նյութերի բռնկման հետևանք...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել
Ոստիկանությունում հուլիսի 17-ին հաղորդում տված անձը հայտնել էր, որ մի քաղաքացու սնանկության գործով աճուրդի ժամանակ իր ՍՊԸ-ն 213 303 դրամով գնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}