Հայաստանը քվեարկություն է պահանջել թուրք թեկնածուին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի նախագահ հաստատելու հարցով
ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն առաջիկայում պետք է ընտրեն Գլխավոր ասամբլեայի հերթական՝ 75-րդ նստաշրջանի նախագահին։Այս մասին տեղեկացնում է azatutyun.am լրատվականը: Նստաշրջանը աշխատանքները սկսելու է գալիք սեպտեմբերից:
Նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու կա՝ Թուրքիայի փորձառու դիվանագետ և քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրը։ Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն աջակցություն ստանալու համար, սակայն մի շարք երկրներ քվեարկություն են պահանջել։
Քանի որ գործընթացը հրապարակային չէ, դիվանագետները առանց բացահայտելու իրենց անունները, «Ասոշիեյթեդ Փրես»-ին երեք երկիր են նշել՝ քվեարկություն են պահանջում Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը։