Նոր Զելանդիան վերացնում է սահմանափակումները
Նոր Զելանդիայում հաջողվել է կանխել կորոնավիրուսի տարածումը, և կառավարությունը որոշել է երեքշաբթի օրը կեսգիշերից ամբողջությամբ չեղյալ հայտարարել նախկինում կիրառված բոլոր սահմանափակումները, ներառյալ սոցիալական հեռավորության պահպանման պահանջը: Այդ երկրի վարչապետ Ժասինդա Արդերի խոսքերը հրապարակել է «Sydney Morning Herald» պարբերականը:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, միակ սահմանափակումը կմնա փակ սահմանները:
Արշիպելագի բնակիչները կրկին կկարողանան անցկացնել անսահմանափակ մասնակիցներով ցանկացած միջոցառում, օգտագործել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, ճանապարհորդել ողջ երկրով: Բոլոր տեսակի գործունեությունները թույլատրվում են:
Արդերը վստահ է, որ երկրում նոր վարակներ կլինեն, սակայն այժմ կառավարությունը կկենտրոնանա նոր նպատակի՝ տնտեսության վերականգնման վրա:
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով ՝ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր առմամբ 1,504 մարդ, որից 22-ը մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան