Առողջություն 14:58 12/06/2020 Հայաստան

Չկարողացանք ճիշտ սահմանը գտնել՝ ինչքան հանգստացնել մարդկանց, ինչքան՝ խուճապ տարածել. վարչապետ

«Ինձ հետաքրքրում է՝ համավարակի օրերին մենք ունեցե՞լ ենք հստակ ռազմավարություն, թե ինչ ճանապարհով պետք է հաղթահարել վիճակը»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պատգամավորն առաջարկեց այսօր առանցքային ռազմավարություն կազմել և խնդրի լուծման կարճ ճանապարհ գտնել։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ն․ Փաշինյանն ասաց, որ հենց սկզբից կառավարությունն ունեցել է ռազմավարություն, և հենց այդ ռազմավարությունը կապված է եղել յուրաքանչյուրի անհատական վարքագծի հետ։

«Իմ պատկերացումը եղել և շարունակում է մնալ այն, որ մենք պետք է լայնորեն իրազեկենք հանրությանը և քաջալերենք մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք պաշտպանության բոլոր միջոցները ձեռնարկեն։ Մեր ձախողումը եղել է այն, որ մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուն չենք կարողացել կա՛մ պարտադրել, կա՛մ համոզել, որ նա պահի հակահամաճարակային կանոնները։ Սրա պատճառները բազմաթիվ են՝ և՛ պոզիտիվ, և՛ նեգատիվ»,- ներկայացրեց վարչապետը։

Նրա խոսքով, կորոնավիրուսի սկզբնական շրջանում ամբողջ աշխարհում խուճապային իրավիճակ էր, և այդ շրջանում ՀՀ կառավարությունը խնդիր էր դրել՝ թույլ չտալ խուճապ ՀՀ քաղաքացիների շրջանում.

«Եվ մենք կարողացանք մեր քաղաքացիների շրջանում խուճապի տարածումը կանգնեցնել, բայց մեր սխալն այն էր, որ չկարողացանք ճիշտ սահմանը գտնել՝ ինչքան հանգստացնել մարդկանց, ինչքան՝ խուճապ տարածել։ Որովհետև, քանի որ մենք շատ էմոցիոնալ ենք՝ մեր խուճապն էլ է ծայրահեղ, հանգստությունն էլ։ Օրինակ, մինչ այսօր ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր խոսում են վարակի՝ բլեֆ լինելու մասին»։

Վարչապետը նշեց՝ այսօր ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, բոլորը առողջապահական համակարգին են վերագրում, բայց սա առողջապահական համակարգի խնդիր չի, քանի որ առողջապահությունը մինչև հիմա իր առջև դրված խնդիրը լուծել է՝ հիվանդներին հնարավորինս որակյալ սպասարկելով։

«Եվ վարակվելուց հետո ես այցելեցի վիրուսի երկու ամենախոշոր կենտրոնները, տեսա՝ բացառիկ ընտանեկան մթնոլորտ է հաստատված, մարդիկ միայն շնորհակալության խոսքեր են ասում, և դրա մեջ ձև չկա։ Մեր պրոբլեմը առողջապահական համակարգից դուրս է, մեր պրոբլեմը, կներեք, մեր բիսեդկաներում է, մեր թաղերում ու տներում է։ Այսօր առավոտյան աշխատանքի էի գնում, մեքենայի պատուհանից նայում եմ՝ Պռոշյան փողոցի վրա երեք 40-50 տարեկան մարդիկ համարյա փոր փորի տված իրար հետ զրույցում են, դիմակները էս վիճակում (վարչապետն իջեցրեց դիմակը ծնոտի տակ՝ ցույց տալով այդ վիճակը, խմբ.)։ Այսինքն՝ դիմակը ոչ թե նրա համար է, որ իրենք պաշտպանվեն, այլ նրա համար, որ ոստիկանը երևա, իրենք բարձրացնեն իրենց դեմքին։ Սա մենք ենք, ես ինձ էլ եմ ասում ու ենթադրում եմ, որ այս վարքագծային կանոնն իմ մեջ էլ կա։ Բացառված է, որ ՀՀ քաղաքացու որևէ լավ կամ վատ հատկանիշ իմ մեջ չլինի»,- շեշտեց նա։

Վարչապետն ասաց, որ ինքը հպարտ է լինել վարակված 15 հազարից ավելի քաղաքացիներից մեկը։ Այնուամենայնիվ, վարչապետը հորդորեց՝ պետք չէ իմ սխալները կրկնել, սիրելի քաղաքացիներ։

Ս. Գրիգորյանն էլ արձագանքեց՝ պետք է ամեն ինչ անել, որ էլ ընդհանրապես չսխալվենք այս ոլորտում. «Մենք բազմաթիվ առաջարկներ ենք ուղարկել պարետին։ Օրինակ, առաջարկում էինք սուպերմարկետներ միայն ձեռնոցներ ու դիմակ ունենալու դեպքում մարդկանց մուտքը թույլ տալ, սակայն առաջարկից երեք ամիս անց միայն այն ընդունվեց»։

Ի պատասխան վարչապետն ասաց՝ շատ ճիշտ է։

«Բայց պարետատունը պետք է հենվի այն հնարավորությունների վրա, որոնք կան ՀՀ-ում։ Եթե այդ ժամանակ այստեղ դիմակ չկար, մենք սահմանեինք, որ առանց դիմակի մուտքը արգելվելու է, ի՞նչ էինք ունենալու։ Ինձ հավաստիացրել են, որ դեպք է եղել, երբ քաղաքացուն թույլ չեն տվել բանկ մուտք գործել առանց դիմակի, այլ մարդուցէխնդրել, որ իր օգտագործած դիմակը տա, որպեսզի մտնի բանկ։  Դուք ինչ ասում եք, լրիվ ճիշտ է, բայց եթե պարետատունը որոշեր դիմակների կրումը պարտադիր լիներ, ի՞նչ կլիներ»,- եզրափակեց խոսքը վարչապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}