ՆԱՏՕ-ն կզբաղվի Միջերկրական ծովում թուրք-ֆրանսիական կոնֆլիկտի ուսումնասիրմամբ.
ՆԱՏՕ-ն հատուկ ուսումնասիրություն կանցկացնի՝ պարզելու Միջերկրական ծովում ֆրանսիական և թուրքական նավերի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հունիսի 10-ին հայտարարել էր, որ թուրքական ռազմանավը Միջերկրական ծովի արևելքում ագրեսիվ պահվածք է դրսևորել ֆրանսիական «Courbet» նավի նկատմամբ, որը ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում էր պարզել՝ արդյոք թուրքական «Cirkin» անօրինական ճանապարհով զենք է տեղափոխում Լիբիա։
Մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա այդ հայտարարությանն ի պատասխան պնդել էր, թե ֆրանսիական կողմի մեղադրանքները հեռու են իրականությունից և որևէ հավաստի ապացույց չունեն։ Մյուս կողմից, ըստ նրա, առկա են փաստական ապացույցներ առ այն, որ թուրքական նավը որևէ ագրեսիա չի դրսևորել և այդ փաստերը ներկայացվել են ՆԱՏՕ-ին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 18-ին կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ միջադեպը քննարկվել է նշված հանդիպման ընթացքում։
«Համոզված եղեք, որ ՆԱՏՕ-ի ռազմական առաջնորդները ուսումնասիրում են միջադեպը՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով», - նշել է Ստոլտենբերգը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը