Հասարակություն 20:12 23/06/2020 Հայաստան

ՅՈՒՆԻՍԵՖ. Առաջարկությունների փաթեթ՝ առցանց խաղային ոլորտի համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը առցանց խաղային ոլորտի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է հրապարակել, որի նպատակն է՝ առցանց խաղային ընկերություններին խորհուրդներ տրամադրել և աջակցել երեխայի իրավունքները բիզնես գործընթացների մեջ ներառելու հարցերում: Այս մասին հայտնում են ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ 

«Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ զգալիորեն մեծացել է առցանց խաղերի մեջ ներգրավվածությունը (բոլոր տարիքային խմբերի կողմից), ինչը նշանակում է, որ խաղերը 21-րդ դարի ժամանցի և զվարճանքի առանցքային բաղադրիչն են։ Որպես թվային միջավայր ստեղծող ընկերություններ, որոնք աշխարհում երեխաների ուշադրությունն ու ժամանակը դեպի իրենց են գրավում, առցանց խաղային ընկերությունները պատասխանատվություն են կրում իրենց հարթակները այնպես ստեղծելու հարցում, որ դրանք հարգեն երեխայի իրավունքները և աջակցեն իրավունքների իրացմանը։ Հուսով եմ, որ այս առաջարկությունները կօգնեն ընկերություններին, որպեսզի լիովին ըմբռնեն իրենց գործունեության ազդեցությունը երեխաների վրա և միջոցներ ձեռնարկեն դրանք բարելավելու ուղղությամբ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆոնդհայթայթման և գործընկերության բաժնի գլխավոր խորհրդատու Վիվինա Բելմոնտեն (Wivina Belmonte):

Առցանց խաղային ոլորտի՝ երեխաների վրա ազդեցության գնահատման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, որ կազմվել է ոլորտի մասնագետների զգալի մասնակցությամբ, կարևորում է երեխայի հիմնարար իրավունքներից մի քանիսի ընդգրկումը բոլոր տիպի առցանց խաղային ընկերությունների կողմից, այդ թվում՝ խաղեր ստեղծողների, դրանք հանրայնացնողների, տարածողների, խաղային հարթակների, էլեկտրոնային սպորտային-մրցակցային ընկերությունների, ինչպես նաև՝ հեռարձակող ծառայությունների կողմից: Դրանք հիմնաված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2019թ. լույս տեսած առցանց խաղերի և երեխայի իրավունքների վերաբերյալ հետազոտության քննարկման և առցանց խաղային համայնքի հետ համագործակության վրա:

«Ուրախ ենք, որ համագործակցել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ այս առաջարկությունների փաթեթի ստեղծման շուրջ՝ հարցը խորությամբ վերլուծելով նաև ոլորտի մեր գործընկերների հետ: Այս առաջարկությունները փոքրերի նկատմամբ ունեցած մեր պատասխանատվության մի մասն են, բայց նաև նպատակ են հետապնդում հնարավորություն տալ անչափահասներին՝ օգտվել թվային աշխարհից և առցանց խաղերից անվտանգ ու պատասխանատու կերպով», - նշել է MTG- ի նախագահ և գործադիր տնօրեն Յուրգեն Մադսեն Լինդեմանը (Jørgen Madsen Lindemann):

Հանձնարարականները կարևորում են առողջության համար անվտանգ խաղային ժամանակի հետ կապված խնդիրները, ներառականությունը և ներկայացուցչականությունը,  «թունավոր» միջավայրերից զերծ մնալը, հաշվի են առնում տարիքային սահմանափակումներն ու ստուգումները (verification), կարևորում անչափասներին սիրահետելու և սեռական բռնության դեմ պայքարը, ինչպես նաև՝ կոմերցիոն ազդեցության չափավորումը:

«Երեխաները և երիտասարդներն ավելի ու ավելի շատ են առցանց խաղերն և խաղային հարթակները օգտագործում` խաղից դուրս հանդիպելու և հարաբերություններ հաստատելու համար, հետևաբար՝ չափազանց կարևոր է ընդհանուր լեզու գտնել և հասկանալ դրանից բխող մարտահրավերներն ու հնարավորությունները։ Այս համապարփակ, գործնական գործիքակազմը հնարավորություն կտա խաղերի արժեքային շղթան ավելի լավ հասկանալ և գտնել երեխաների իրավունքները առավել արդյունավետ կերպով ինտեգրելու ուղիներ», - նշել է LEGO խմբի երեխաների թվային անվտանգության հարցերով բաժնի ղեկավար Դիտեր Կարստենսենը (Dieter Carstensen): 

«Մենք կարևորում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղեցույցը, որը կօգնի արդյունաբերական ասոցիացիաներին, ֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնական հաստատություններին և խաղեր ստեղծող ստուդիաներին, ինչպես նաև՝ խաղերը հանրայնացողներին՝ հաշվի առնել երեխայի իրավունքներին վերաբերող խնդիրները», - նշել է Եվրոպայի խաղ ստեղծողների դաշնության գործառնական հարցերով ղեկավար Յարի-Պեկկա Կալևան (Jari-Pekka Kaleva)։

Այս առաջարկությունների փաթեթի նպատակն է՝ խորհուրդ տալ առցանց խաղային ոլորտի ընկերություններին՝ իրենց ներքին գործընթացների մեջ հաշվի առնել երեխայի իրավունքները` նպատակ ունենալով հնարավոր լավագույն փորձառություն ապահովել բոլոր այն երեխաների համար, ովքեր ցանկանում են խաղալ առցանց։

«Առաջարկությունների այս փաթեթի թողարկումով՝ ուրախ կլինենք առցանց խաղային ոլորտի հետ շարունակել մեր ճանապարհորդությունը։ Հուսանք, ընկերությունները կկիրառեն դրանք՝ խաղացող երեխաներին ավելի լավ պաշտպանելու նպատակով և կօգնեն հիմք ստեղծել հետագա հավաքական ջանքերի համար», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆոնդհայթայթման և գործընկերության բաժնի երեխայի իրավունքների և բիզնեսի հարցերով ղեկավար Էնդրյու Մավսոնը (Andrew Mawson):  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:43
Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում.
Գյումրու թատերական հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին
«Շատ տգեղ են վարվել, տեղ են վարվում, Աստված տա, այևս այդպես չվարվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Երկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ Սրբազան
«Շարժման բովանդակության հետ բացարձակ կապ չունի»,- Գյումրիում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են բոլոր թեմերը
Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների առաջնորդներ դատապարտել են Սարդարապատի հուշահամալիր այցի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թուրքիան ու Ադրբեջանը նաև մշակութային ցեղասպանության ընթացքում կիրառվող գործիքակազմի արտահանողներ են. Ավանեսով
Վերջերս Բաքվի բազմամշակութային միջազգային կենտրոն կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ այդ կենտրոնի և...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին
Գյումրիում գտնվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ջենիֆեր Լոպեսը չեղարկում է մեծ շրջագայությունը
Ջենիֆեր Լոպեսը չեղարկել է Հյուսիսային Ամերիկայի խոշոր շրջագայությունը։ Այս ասին հայտնում է MIR 24-ը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նրա...
Աղբյուր` Panorama.am
16:30
Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են հեռախոսով
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ կառավարությունից հայտնել են, որ նախագահ Մակրոնը...
Աղբյուր` Panorama.am
16:12
ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյանը մանրամասներ պատմեց
«ՏաԼույս» մանկական երգչախմբի պրոդյուսեր, ուրուրակիր Թովմաս Առաքելյանի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հոգևորականի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Իշխանությունները որոշել են «ՏաԼույս» երգչախմբի համերգը քաղաքականացնել. Բագրատ Սրբազան
«ՏաԼույս» մանկական երգչախումբը այսօրվա չկայացած համերգի երգացանկից երգեր է կատարում Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Մանր ու ճղճիմ չինովնիկների ֆոնին էս էրեխեքի պինդ ու ոգով լինելն է կարևոր»
Տավուշի թեմի մանկական «Տա լույս» երգչախումբը Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին պետք է ելույթ ունենար Գյումրիում այսօր ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:11
Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան
Գյումրիում նախատեսված մշակութային միջոցառումը չի կայանա
Աղբյուր` Panorama.am
14:48
Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթն արդեն Գյումրիում է
Դեպի Գյումրի ուղևորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի առաջնորդությամբ, քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան
«Հայաստանում դատաիրավական, քննչական համակարգը, դատախազությունը ամբողջովին գտնվում են Փաշինյանի հրահանգների ներքո, իմաստ չունի որևէ բան...
Աղբյուր` Panorama.am
14:21
Լանջիկում աղ ու հացով են դիմավորել Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը
Դեպի Գյումրի ուղևորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի առաջնորդությամբ, տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:09
Բամբակաշատում տուն մտած զինված տղամարդուն վնասազերծել են
Մայիսի 27-ի գիշերը, ժամը 4.05-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին ստացվեց հաղորդում: Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչն...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության որոշումը կգործի 2026 թ. հունվարի 1-ից
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի բացման գալա համերգին ելույթ կունենա Դիանա Ադամյանը
Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի այն կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Բացման արարողությունը և...
Աղբյուր` Panorama.am
13:50
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի
Երևանում հունիսի 1-ի գիշերը և երեկոյան, հունիսի 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
13:46
Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան
«Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք։ Վեր ի վերջո գյումրեցի եմ, չէ՞»,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Գագիկ Ծառուկյան. Ինձ անընդհատ տեղեկություններ են գալիս, որ վիճակը շատ ծանր է
«Մայիսի 26-ին Լոռու և Տավուշի բնակավայրերը պատուհասած սարսափելի աղետի հետևանքով մեր բազաթիվ հայրենակիցներ դեռևս օգնության և օժանդակության...
Աղբյուր` Panorama.am
13:33
Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««... «Մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ նշանակվեցին...
Աղբյուր` Panorama.am
13:23
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ձերբակալվել է ազատամարտիկ, 4 երեխաների հայր Գեղամ Հովհաննիսյանը
«Հայաքվե» նախաձեռնությունը տեղեկացնում է. «Զանգվածային անկարգություններ հրահրելու շինծու և մտացածին մեղադրանքով...
Աղբյուր` Panorama.am
13:00
Միայն այս տարվա առաջին եռամսյակում եկեղեցին մոտ 157 մլն դրամի հարկ է վճարել
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հրապարակել է տեղեկանք, որտեղ երևում է, որ Հայ առաքելական եկեղեցին միայն այս տարվա առաջին երեք ամիսներին վճարել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Փաշինյանին շնորհավորել են Պուտինը, Տոկաևը, Միրզիյոևը
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: Վարչապետի աշխատակազմից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի
Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի։ Այսօր երեկոյան, ժամը 18։00-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
12:35
Արտակ Դաշյանը հեռանում է «Փյունիկից»
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է ակումբի հետ երկուս ու կես տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող...
Աղբյուր` Panorama.am
12:21
ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին
Քաղաքացիները, հետևելով Բագրատ Սրբազանի երեկվա կոչին, ԱԳ նախարարության էջից հանել են պաշտոնյաների լուսանկարներն ու թուրքի գործակալներ...
Աղբյուր` Panorama.am
12:12
ՀԷԿ-ից ջրբացթողումն անհնարժեշտություն էր
Լոռու մարզում մայիսի 26-ին տեղի ունեցած բնական աղետին հաջորդող օրերին հանրության շրջանում լուրեր էին տարածվում, թե հնարավոր է՝ աղետի պատճառ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան
15:24 01/06/2024

Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}