«Վաղ թե ուշ մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի ու հասկանան՝ ամեն ինչ չէ, որ կարող են անել»
ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի առջև։ Նրանք նամակ փոխանցեցին ԵՄ դեսպանին։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողներին ասաց, որ այսօր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը շուրջ 100 ակտիվիստներով նամակներ է հանձնում ոչ միայն ԵՄ պատվիրակությանը, նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի գրասենյակներին։
«Նամակում նկարագրված է իրավական և քաղաքական տեսանկյունից այն ամենաթողությունը, որ տեղի է ունենում Հայաստանում Սահմանադրական դատարանի հետ։ Նամակի բովանդակությունը ներկայացնում է քաղաքական ու իրավական տեսանկյունից բացատրությունն այն բոլոր հակասահամանադրական, հակաժողովրդավարական գործընթացների, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում»,- նշեց նա։
Հ. Մամիջանյանի խոսքով, ԵՄ դեսպանն իր կողմնակալ խոսքով, հաճախ կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, թե եվրոպական միջազգային կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, բայց Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության նկատմամբ։
«Արտակարգ դրությունը պահպանվում է լոկ մեկ նպատակով, որպեսզի նման ակցիաներ հնարավոր չլինի իրականացնել»,- ասաց նա՝ հավելելով, որ ակցիայի բոլոր մասնակիցները դիմակներով են, հնարավորինս պահպանվում է սոցիալական հեռավորություն։
«Նման ակցիաներ անում ենք, որպեսզի այժմյան իշխանությունները հասկանան, որ իրենք ամեն ինչ անել չեն կարող, վաղ թե ուշ թե ներքաղաքական, թե միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի ու հասկանան, որ ամեն ինչ չէ, որ կարող են անել»,- նշեց Հ. Մամիջանյանը։
Նրա խոսքով, շատ շուտով գալու է նաև գործողությունների ժամանակը, արտակարգ դրության կարգը չխախտելով՝ իրենց բողոքը կբարձրաձայնեն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը