Ինպե՞ս է COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիների վիճակը
COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցած քաղաքացիներն իրենց լավ են զգում, առողջության հետ կապված ոչ մի բողոք չկա, փոխանցում է news.ru-ն՝ մեջբերելով Մոսկվայի բժշկական համալսարանի դեղերի կլինիկական ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Էլենա Սմոլյարչուկի խոսքը:
«Մինչ օրս կամավորների առողջական վիճակը լավ է, բողոքներ չկան, բոլոր կենսական գործառույթները նորմալ են»,- ասել է բժիշկը։
Նա հավելել է, որ պատվաստանյութի ներարկումից 24 ժամ հետո մարդկանց մոտ արձանագրվել է կոկորդի ցավ, գլխացավ, ջերմություն և հոդացավ: Ըստ Ելենա Սմոլյարչուկի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկումից հետո եղած ռեակցիաները չեն տարբերվում նման են մյուս պատվաստանյութերի ռեակցիաներից:
Կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել են 2020 թվականի հունիսի 18-ին Սեչենովսկի համալսարանում: Փորձարկմանը ներգրավված է երկու խումբ: Եթե պատվաստանյութ ընդունած քաղաքացիներն իրենց լավ զգան, ապա դուրս կգրվեն հուլիսի 15-ին, եթե ոչ՝ ապա հուլիսի 20-ին։
Ելենա Սմոլյարչուկը նշել է նաև, որ պատվաստանյութը ստեղծվել է բիոտեխնիկական եղանակով, այսինքն ՝ անձը չի կարող պատվաստման հետևանքով վարակվել: Ըստ նրա, պատվաստանյութը կօգտագործվի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև կարող է մուտք գործել համաշխարհային շուկա:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում երկրորդ ընկերությունն է սկսում COVID-19-ի պատվաստանյութերի փորձարկումը
- Ինդոնեզիան մտադիր է ստեղծել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը
- Հայաստանն այսօր արդեն բանակցում է պատվաստանյութ ձեռք բերելու համար
- ԱՀԿ-ն նշել է աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութերի քանակը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ