Խաչատուրովի փաստաբանի թեստի պատասխանը բացասական է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկնարկեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Դատավոր Աննա Դանիեբկյանը հայտարարեց, դահլիճում ստեղծվել են պայմաններ դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորություն պահպանելու համար։ Մի քանի աթոռներ են դրվել դատարանի նիստերի դահլիճում։
Դատավարության մասնակիցների՝ տեղերը փոխելուց ու միմյանցից հեռու տեղավորվելուց հետո նիստը մեկնարկեց։
Դատավոր Դանիեբկյանը Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանին հիշեցրեց, որ անցած նիստին կասկած էր հայտնել, որ իր մոտ կորոնավիրուս կարող է լինել, ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։
Պողոսյանն ասաց՝ ուրբաթ օրը թեստավորվել է, պատասխանը բացասական է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց
- Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտարարեց՝ շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին