Քաղաքական 11:13 17/07/2020 Հայաստան

Կրակոցներ իրականացվել են նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի և նախիջևանյան հատվածներում. ՊՆ

«Անցնող գիշեր Հայաստանի ողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել է հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի։ Չի կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում  կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ կրակոցներ իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում, ոչ միայն  բուն մարտական գործողությունների շրջանում, որ ընթանում էր վերջին օրերին, այլ Տավուշի ողջ  սահմանագոտու երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։

ՊՆ ներկայացուցչի խոսքով, կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, նախիջևանյան հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուստների հատվածում։

«Ըստ էության, ամփոփելով 120 խախտումներն այս ողջ սահմանի հատվածով, կարելի է  համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Նա նաև ընդգծեց, որ Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում առանձին գործողություններ տեղի չեն ունեցել, զուտ կրակոցներ են։

Նրա խոսքով, այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկա։

Ա. Հովհաննիյանը հայտնեց, որ Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ, բայց, ընդհանրացված ասած, լարվածություն չկա։

Հայկական կողմից վիրավորների մասին Ա. Հովհաննիսյանն ասաց, որ իրավիճակը նույնն է, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա։

Հարցին, թե Քննչական կոմիտեն 36 վիրավորի մասին է նշել հաղորդագրության մեջ, իսկ ՊՆ-ն նշել է 20 վիրավորի մասին, ինչպե՞ս կբացատրեք,  ՊՆ ներկայացուցիչն ասաց.

«Թվերի մեջ ոչ մի իրական հակասություն չկա։ 36 դեպք ընդհանրապես է եղել, մեծ մասը ոտքի վրա է, բժշկական որևէ միջամտության կարիք էլ չի եղել, զինվորները վերադարձել են շարք։ 20  զինծառայողի քիչ, թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից 10-ը շարունակում են բուժվել։ 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր։ Ուղղակի քննչական մարմինները ցանկացած, անգամ աննշան վիրավորման, շոկի պարագայում որոշակի վարույթ են իրականացնում, այդ պատճառով իրենց մոտ վիճակագրությունը ստացվում է ավելի բարձր»։

Նա նշեց նաև, որ բնակիչները շարունակում են մնալ իրենց համայքներում, ամեն ինչ արվում է իրենց  անվտանգությունն ապահովելու համար, եթե որևէ ծրագիր լինի, չի լինի անհատական, այլ համընդհանուր կազմակերպված, սակայն առայժմ դրա կարիքը չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}