Քաղաքական 10:12 17/08/2020 Հայաստան

Վանեցյան. Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը խարխլի մեր պետության հենասյուները

Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզում բացվել են  «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի տարածքային կառույցները։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։ 

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նկատել է, որ օր օրի ավելացող  մարզային կառույցներն էլ ավելի են ամրացնում կապը հանրության հետ, աշխատանքները դարձնում բազմաշերտ ու համակարգված։

«Մեր գործունեության առանցքում մարդն է՝ իր իրավունքներով ու ազատություններով։ Մենք այստեղ ենք՝ այդ իրավունքներին ու ազատություններին տեր կանգնելու համար»,-ասել է Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ Վայոց ձորում պետք է հնարավորին չափ զարգացնել զբոսաշրջային և գյուղատնտեսական ոլորտը։

Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ այս մարզը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ կամրջում է երկրի հյուսիսն ու հարավը և ունի իրական պոտենցիալ՝ դառնալու երկրի զբոսաշրջային կենտրոնը։

Հավաքվածները «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ զրույցում կիսվել են իրենց մտահոգություններով, որոնք կապված էին տուրիստական հոսքի աննախադեպ անկման ու դրանով պայմանավորված՝ իրենց եկամուտների կտրուկ նվազման հետ։

«Այս համաճարակն ու կառավարության անտարբերությունը կոտրեցին մեր մարզի ողնաշարը։ Հասկանում ենք՝ կորոնավիրուսը տնտեսության բոլոր ճյուղերին հարվածեց, բայց ամենատուժածը տուրիզմն է, իսկ մենք տուրիզմով ենք ապրում։ Տուրիզմ չկա, ուրեմն՝ ապրուստի միջոց էլ չկա»,-ասել է կուսակցականներից մեկը։

Մարզաբնակները մտահոգված էին նաև երկրում տեղի ունեցող վտանգավոր գործընթացներով՝ կապված համաճարակի դեմ ձախողված պայքարի, կրթական նոր չափորոշիչների ապազգային ու Ստամբուլի կոնվենցիայի աղետալի հետևանքների հետ։

Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ «Հայրենիք» կուսակցության գաղափարախոսության առանցքում ազգային արժեքներն են, որոնք ոտնահարողը կստանա արժանի պատասխան։

«Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը՝ իր պատեհապաշտ կազմով, խարխլի մեր պետության հենասյուները՝ պատմությունը, լեզուն, եկեղեցին ու ընտանիքը»,-նշել է Արթուր Վանեցյանը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կանգ չի առնելու, նույնիսկ եթե «ուղիղ հրամաններով քրեական գործեր հորինվեն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. Բագրատ Սրբազան
«Հաջողության հեռանկար տեսնում եմ»,- Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ է մահացել
Singapore Airlines-ի ավիաընկերության ինքնաթիռը Լոնդոն-Սինգապուր թռիչքի ժամանակ ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ջերմաստիճանը կսկսի նվազել
Երևանում մայիսի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
15:03
Դատարանի դահլիճում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին դիմավորեցին «ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով
Դատարանի դահլիճում ներկաները քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դիմավորեցին «ազատություն, ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
14:40
ԱԺ անվտանգության աշխատողները թող դուրս գան, այստեղ ծառեր տնկենք. Գառնիկ Դանիելյան
«Ինձ պատվիրակել են այսօր լինել Ազգային ժողովում և ամբիոնից ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունենում իմ հայրենիք Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Արսեն Բաբայան. Արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված
«Ակնկալում եմ, որ այսօր կիրականացվի արդարադատություն, կփվերացվի կամ գոնե կփոխվի Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը,...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ինչպես երևում է՝ Բագրատ Սրբազանը լավ մարզավիճակում է. փոքրիկ ֆուտբոլիստների անակնկալը
Կեսգիշերին փոքրիկ ֆուտբոլիտներն անակնկալ այցելել էին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարեկն ու Վազգենը դատվում են այն խոսքի համար, որը ռեժիմի պարագլխին ամեն օր ասում է բնակչության 85 տոկոսը. Զոհրաբյան
«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը դատվում են խոսքի համար, այն խոսքի համար, որ իմ հաշվարկներով ռեժիմին ու դրա պարագլխին 24-ժամյա...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՈՒՂԻՂ. Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները
Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները։ Նիստը...
Աղբյուր` Panorama.am
13:37
Կարեն Մեժլումյան. Այս օրինագիծը լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար
«Այս օրենքն իրական բեռ է փաստաբանին օգնության համար դիմաց քաղաքացու վրա»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց փաստաբան Կարեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրականից թաքցվել «Սորոսի հիմնադրամ»-ում աշխատելու փաստը
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատարանի դատավորի ընտրության հարցը։  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
«Մեծ ակնկալիքներ ունեմ շարժումից,  Բագրատ Սրբազանից»,-լրագրողների հետ զրույցում մինչ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումն ասաց Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ-ի ընտրություններին Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
«Ինչո՞ւ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք։ Որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն...
Աղբյուր` Panorama.am
13:08
Խարկովը ենթարկվել է ԱԹՍ-ների հարվածների
Խարկովը հերթական ռուսական հարձակման տակ է, քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է unian.net-ը: Ժամը...
Աղբյուր` Panorama.am
12:19
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ
Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում Մայիսի 21-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
12:16
Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է քաղաքական առևտրով. Ալեն Սիմոնյան
«Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։ Չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Կասպերսկի»-ն կիբեռանվտանգության դասընթացներ է անցկացրել Ինտերպոլի աշխատակիցների համար
«Կասպերսկի» ընկերությունն Ինտերպոլի աշխատակիցների համար անցկացրել է կիբեռանվտանգության փորձագիտական առցանց թրեյնինգների շարք: Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ձեր նպատակը մարդկանց վարժական հավաքներում ընդգրկե՞լն է, թե՞ պատասխանատվության ենթարկելը. Արսենյանը՝ ՊՆ փոխնախարարին
Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Ստրատեգիական համբերության մասին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Դուք քաղաքական հեթանոսներ եք, ուզում եք վեղարների տակ թաքնված իշխանություն զավթել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
«Ես մոտեցել եմ ամբիոնին արձանագրելու, որ մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
11:22
Wildberries-ով սկսել են մեքենա վաճառել
Wildberries օնլայն հարթակում վաճառքի է հանվել ռուսական արտադրության Lada մանիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ընկերությունը՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
11:02
Լիլիթ Բլեյան. Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին
Երգչուհի, երգահան, լրագրող Լիլիթ Բլեյանը գրում է. «Հիշո՞ւմ եք, ձեր վարչապետը ՄԱԿ ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր ունեցավ, որտեղ երկու անգամ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Կպեք ձեր աթոռներին, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, երբ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է ազգային աթոռով. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«ԱԺ նիստի օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և օրակարգային հարցերը»,- Ազգային ժողովում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}