Փաշինյանը շնորհավորել է Անդորրայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ ազգային տոնի առիթով:
Վարչապետի աշխատակազմի հրապարակած ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Անդորրայի ժողովրդին Անդորրայի Իշխանապետության ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Անդորրայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը