Մշակույթ 17:32 09/09/2020 Հայաստան

Հների ու նորերի վերաբերմունքի տարբերությունը «Հին Երևանին» միայն գնայինն է

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարած Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման՝ «Այլընտրանքային 33» (Alt_33) միջազգային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը վաղն է։

Նախաձեռնության անդամ, «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» հիմնադիր նախագահ Տիգրան Ամիրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բավականին շատ հայտեր են ստացել Հայաստանում, նաև արտերկրում գործող ճարտարապետներից։ Ժյուրիի կողմից, որի կազմում, ըստ նրա, հետաքրքիր մասնագետներ են, ընտրված աշխատանքները որպես խորհուրդ տրամադրվելու են կառավարությանը, կառուցապատողներին։

Ինչ վերաբերում է կոնկրետ Ֆիրդուսի հետ կապված նախագծին, նա նշեց, որ ինչպես Հյուսիսային պողոտայի, Երևանի կառուցապատման դեպքում, այստեղ էլ գործում է փնթի գործելակերպ։

«Երբեք չի առաջարկվում նորմալ նախագիծ, որն ընթեռնելի լինի ճարտարապետների, մասնագետների կողմից։ Ինչպես հասկանում եմ՝ կան պայմանավորվածություններ այդ լոտերի տերերի հետ, ըստ այդ պայմանավորվածությունների, անընդհատ փոփոխություններ են անում, որովհետև արդեն ոչ մի ճարտարապետության, մշակույթի, մեր քաղաքի զարգացման մասին խոսք չի գնում։ Այստեղ զուտ բիզնես պրոեկտներ են՝ այսօր այս մեկը փողը տվեց, այդ շենքը կկառուցենք, չեն տա՝ դրա տեղը մեկ ուրիշ բան կանենք։

Այսինքն ոչ մի գաղափար չկա, օրինակ, Ֆիրդուսի դեպքում։ Աբսուրդը դա է, որ Երևանի կենտրոնում մի մեծ թաղամաս նման անհասականալի վիճակում է գտնվում»,- նշեց Տ. Ամիրյանը։

Նրա խոսքով, հասկանալի է՝ իրենք ուզում են մաքսիմալ բիզնես շահեր ունենալ այդ տարածքից հաշվի չառնելով, ընդհանրապես, ոչ մի մշակութային ժառանգություն, նաև խոսքը ոչ նյութական ժառանգության մասին է. «Դա, ընդհանրապես, հաշվի չեն առնում։ Մշակութային ժառանգության մաս կազմող  հուշարաձանները կփորձեն ֆեյք ձևերով՝ ֆասադները պահպանելով պահել»։

Ըստ նրա, ներկայացված թաղամասի 3D մոդելը, նույնպես աբսուրդ է, նույնիսկ բնակիչները, չունենալով մասնագիտական կրթություն, հասկանում են, որ սուտ է. «Ներկայացնում են եզրը՝ առաջին հատվածը, բայց հետնամասում, մեջտեղում մնացել են 16 հարկանի կամ չգիտեմ քանի հարկանի շենքերը։

Բնակիչները նաև շատ լավ գիտակցում են այն փաստը, որ հիմա իրենց առաջարկել են մի քիչ ավելի շատ գումար, քան 2015-ին, խաբեբայություն է։ Կենտրոնում չկան նման գներ քառակուսի մետրի համար։ 650 դոլար էին առաջարկել 2015-ին, համարյա ամբողջ թաղամասը տեղահանել են 650 դոլարով։ Հիմա՝ 2020-ին, կառավարություն ասում է՝  բարի բան ենք անում, առաջադիմել ենք, 1200 ենք առաջարկում»,- նշեց նախաձեռնության անդամը։

Մեր հարցին՝ այսինքն նախորդ և այս իշխանությունների մտածողության միջև միայն գնային առումո՞վ է փոփոխություն եղել, Տ. Ամիրյանը պատասխանեց. «Ստացում է, որ այո։ Փոխվել է այն, որ նախորդ իշխանության ընթացքում անընդհատ սառեցվում էր թաղամասի քանդելու, վերանորոգելու, վերակառուցելու պրոցեսը, հիմա ակտիվացել են, որովհետև ընդհանուր առմամբ, տեսնում եք, թե Երևանում ինչ վիճակ է, ամենուր շինություններ են, շինարարական բում է»։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ  է ստեղծվել, նույն որոշմամբ հաստատվել է նաև խմբի կազմը։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը։

Հարցին, թե ինչի՞ մասին է սա վկայում, Տ. Ամիրյանն ասաց, որ, ընդհանրապես, Տիգրան Ավինյանի գրառումները չեն վկայում թափանցիկության մասին։

«Գրում է՝ մենք խոսեցինք, պայմանավորվեցինք կառուցապատողի հետ։ Սա արդեն խոսում է ոչ թափանցիկության մասին։ Կարծես մենք հեղափոխություն արեցինք, որպեսզի  կառավարության ամեն գործընթաց լինի թափանցիկ, ժողովրդավարական։ Բայց երբ կառավարության, իշխանությունների ներկայացուցիչները հանդիպում են կառուցապատողի հետ, փակ դռների հետևում պայմանավորվում՝ հաշվի չառնելով այն մարդկանց, որոնք երկար տարիներ աշխատում են այդ ոլորտում, ստացվում է ոչ մի ժողովրդավարություն էլ իրենք չեն գործածում այս ընթացքում։ Փակ դռների հետևում պայմանավորվում են՝ Հին Երևանը, լավ, կմասնակցենք, կվերահսկենք: Բայց ինչ խորհուրդ տանք, եթե Հին Երևանի տարածքում համարյա լրիվ քանդել են։

Տխուր է իրավիճակը, ահավոր է։

Իմ կարծիքով, պարզապես, կան վախեր, որ չկորցնեն ինվեստր, աշխատանքային մոդելը։ Նոր մոդել չեն ստեղծել, իրենց հայտնի է այդ մեկ մոդելը, փորձում են մի կերպ համակերպել իրենց տեսլականները։ Տեսնում եք՝ ինչ որ փոխզիջումներ են փորձում անել, երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան է, ասում են՝ լավ կպահպանենք այս մի մասը, լավ կպահպանենք այս մի շենքը։ Իրականում հասկանալի է, որ գերակա շահի օրենքը պետք է կտրուկ ձևով վերանայվի, այսպես որ գնաց, մեր ողջ հանրապետությունը կարող է գերակա շահ ճանաչել, ամեն ինչը քանդել ու սարքել այն, ինչ ուզում է ինվեստրը»։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}