Հրդեհվում է Հունաստանի Մորիա միգրանտների ճամբարը․ մարդկանց էվակուացնում են
Աթենքից հաղորդում են, որ այսօր՝ չորեքշաբթի վաղ առավոտյան, հրդեհ է բռնկվել Լեսբոս կղզու Մորիա միգրանտների ճամբարում, որտեղ գտնվում է գրեթե 13,000 մարդ: Այս մասին գրում է Euronews-ը։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները սկսել են տարհանել միգրատներին: Տեղեկություններ կան, որ ինչպես ճամբարում, այնպես էլ դրսում ՝ կրակի մի քանի օջախներ են եղել:
Ի սկզբանե ճամբարը նախատեսված էր երկու հազար մարդու տեղավորելու համար, սակայն մի քանի տարի շարունակ միգրանտների զանգվածային ընդունելության պատճառով նրա բնակչությունը մի քանի անգամ ավելացել է:
Հասարակական կազմակերպությունները բազմիցս դիմել են ինչպես Հունաստանի իշխանություններին, այնպես էլ միջազգային հանրությանը՝ մատնանշելով փախստականների կյանքի ծանր պայմանները, այդ մարդկանց հարմարությունների և բժշկական օգնության բացակայությունը:
Նախօրեին էլ ակցիա էր կազմակերպվել Բեռլինում խորհրդարանի շենքի դիմաց․ ակտիվիստները շարել էին 13․000 աթոռ՝ որպես խորհրդանշական բողոքի ակցիա, որը կոչ է անում փակել Հունաստանի կղզիների գերբնակեցված միգրանտների ճամբարները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ