Քաղաքական 19:20 15/09/2020 Արցախ

Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումները բացառվում են. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Նիստի օրակարգում էին Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նախագահ Հարությունյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նախագահը նշել է, որ անվտանգության ոլորտում Հանրապետության իշխանությունների գլխավոր առաքելությունը, նեղ առումով, Արցախի Հանրապետության բնակչության, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորումն է։

Այդ համատեքստում երկրի ղեկավարը նախանշել է ոլորտում իրականացվելիք քաղաքականության գերակա ուղղությունները, որոնք ներառում են ռազմական անվտանգության, տնտեսական կայուն զարգացման ու ինքնաբավության, կայուն ու արդյունավետ քաղաքական համակարգի կայացման և տեղեկատվական անվտանգության ապահովումը։

Անդրադառնալով նախանշված աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցին՝ Հանրապետության նախագահը կարևորել է պետական բոլոր կառույցների կողմից իրենց գործառույթների պատշաճ իրականացումը Հայրենիքի անվտանգության ապահովման նպատակով։

«Ես՝ որպես պետության գլուխ և Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, լրիվությամբ կատարում եմ իմ լիազորությունները և նույնը պահանջում եմ բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից»,- ընդգծել է նախագահը:Նախագահի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ,

Ինչպես գիտեք, սա Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստն է՝ Հանրապետության նախագահի պաշտոնն իմ կողմից ստանձնելուց հետո. մինչ այդ անց ենք կացրել Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Այսօրվա նիստի օրակարգում են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը կուզեի մի քանի արձանագրում կատարել:

Նախ, հարկ է արձանագրել, որ անվտանգության ոլորտում մեր գլխավոր առաքելությունը, կրկնեմ՝ առաքելությունը, ոչ թե զուտ նպատակը, նեղ առումով՝ Արցախի Հանրապետության բնակչության, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդի պատշաճ անվտանգության երաշխավորումն է: Այսինքն, Արցախն իր նշանակալի դերակատարումն ու պատասխանատվությունն ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման հարցում:

Մենք այդ առաքելությունը կարող ենք հավուր պատշաճի կատարել հետևողական, քրտնաջան ու խելամիտ աշխատանքով՝ միտված հայոց միասնական հայրենիքի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական բարձրացմանը: Դա հնարավոր է չորս մակարդակներում և չորս հիմնական ուղղություններում Մայր Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով: Չորս մակարդակներն են՝ գլոբալ, տարածաշրջանային, հայկական և ներարցախյան, իսկ չորս հիմնական ուղղությունները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական: Պետք է մեկընդմիշտ հաշվի առնել, որ բոլոր այդ մակարդակները և ուղղությունները փոխազդում են միմյանց՝ իրենց ռազմավարական կշիռներին համապատասխան:

Առաջին. Գլոբալ մակարդակում խնդիր ունենք և՛ հնարավորինս կանխատեսելու և դիմակայելու գլոբալ մարտահրավերները, և՛ բոլոր ուղղություններով բարենպաստ պայմաններ ապահովելու մեր անվտանգության գլոբալ երաշխիքների համար: Անշուշտ, մեր դերակատարումը գլոբալ զարգացումներում աննշան է, սակայն սխալ կլինի նաև չարձանագրել մեր համեստ ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում՝ որպես տարածաշրջանի կայունության ու խաղաղության հիմնական երաշխավորներից մեկը:

Երկրորդ. Տարածաշրջանային մակարդակում են մեր անվտանգության հիմնական ու անմիջական մարտահրավերները՝ հանձին ադրբեջանական պետության խիստ ագրեսիվ ու հայատյաց քաղաքականության: Եվ ադրբեջանական իրական սպառնալիքները վառ արտահայտվում են բոլոր ուղղություններում՝ շոշափելի ու երկարատև վտանգ դառնալով Արցախի բնակչության ֆիզիկական գոյության համար: Ուստի, մեր բոլոր ռազմական, տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ ջանքերը պետք է ուղղված լինեն առաջնահերթորեն այդ վտանգների կայուն չեզոքացմանը: Իհարկե, տարածաշրջանային մի շարք այլ ռիսկեր ևս էականորեն ազդում են Արցախի անվտանգային միջավայրի և ռազմավարական դիմադրողականության աստիճանի վրա, որոնք երբեմն խթանիչ ազդեցություն են թողնում նաև ադրբեջանական սպառնալիքների դրսևորման ձևի և ուժգնության վրա:

Երրորդ. Հայկական մակարդակը ենթադրում է, որ Արցախը հայկական աշխարհի անտրոհելի մասնիկն է և Մայր Հայաստանի հետ գտնվում է նույն անվտանգային համակարգում: Ուստի, Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ տեղի ունեցող բազմապիսի զարգացումներ ուղիղ կերպով անդրադառնում են նաև Արցախի անվտանգային միջավայրի վրա և հակառակը:

Չորրորդ. Ներարցախյան մակարդակում մեր պատասխանատվության ու հնարավորությունների չափերը կտրուկ մեծանում են, իսկ անվտանգային ուղղությունները՝ ընդլայնվում: Քանի որ առաջին երեք մակարդակներում աշխատանքները, վերջիվերջո, մենք պետք է ծառայեցնենք ներարցախյան մակարդակի խնդիրների լուծմանը, այդ պատճառով արժե մի փոքր կենտրոնանալ այս մակարդակում տարբեր ուղղությունների անելիքների վրա:

Ռազմական ուղղությունը, բնականաբար, հիմնական անվտանգային ուղղությունն է, և մեր գործունեության մեջ պետք է առաջնորդվենք «Բոլորը և ամեն ինչը՝ առաջնահերթորեն բանակի համար, բանակը՝ բոլորի համար» սկզբունքով: Այդ տեսանկյունից հարկ է հետևողական ջանքեր գործադրենք թե՛ զինված ուժերի սպառազինությունների ավելացման ու արդիականացման, թե՛ կառավարման համակարգի բարելավման, թե՛ ռազմական ենթակառուցվածքների ամրացման, թե՛ զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման և մնացած բոլոր ուղղություններով:

Ի թիվս հիմնական ճյուղերում արձանագրվող շարունակական հաջողությունների՝ մենք պետք է ավելի մեծ ինստիտուցիոնալ ուշադրություն դարձնենք նաև աշխարհազորի կարողությունների զորացման և տեղական ռազմարդյունաբերության զարգացման վրա: Այդ առումներով շոշափելի ձեռքբերումներ ունենք, սակայն անհրաժեշտությունը շատ ավելին է, քան կատարված աշխատանքները:

Տնտեսական ուղղությամբ մեր գլխավոր անելիքը տնտեսական կայուն զարգացման և ինքնաբավության ապահովումն է: Անվիճելի է, որ տնտեսության զարգացումն ու բնակչության բարեկեցության աստիճանի նշանակալի բարձրացումը դրական է անդրադառնալու անվտանգային համակարգի վրա: Կարևոր նպատակներից մեկն է հատկապես ռազմավարական նշանակության ապրանքների մասով ինքնաբավության կամ գոնե ճկունության բարձր աստիճանի ապահովումը, և այդ առումով կատարված աշխատանքների արդյունքները զգալի են, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Քաղաքական ուղղության գլխավոր նպատակը կայուն ու արդյունավետ քաղաքական համակարգի կայացումն է, որտեղ սահմանադրական կարգի հիման վրա պետական յուրաքանչյուր հաստատություն արդյունավետորեն կկատարի իր գործառույթները: Բոլոր մարմինները պարտավոր են այս կամ այն չափով ծառայել Հայրենիքի անվտանգության ապահովման կարևորագույն գործին:

Ես, որպես պետության գլուխ և Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, լրիվությամբ կատարում եմ իմ լիազորությունները և նույնը պահանջում եմ բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից: Իհարկե, անվտանգային համակարգում ոլորտային մարմիններից գլխավոր դերը տրված է Պաշտպանության բանակին՝ որպես Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության հիմնական երաշխավոր: Իսկ Հանրապետության նախագահին կից ձևավորված Անվտանգության խորհուրդը, որպես խորհրդակցական մարմին, նպատակ ունի աջակցելու ազգային անվտանգության բնագավառում իմ լիազորությունների իրականացմանը:

Տեղեկատվական ուղղությունը, թերևս, ամենաքիչ սահմաններ ենթադրող ուղղությունն է, որը պետք է սպասարկի բոլոր բնագավառներին՝ միտված բարենպաստ տեղեկատվական-հոգեբանական միջավայրի ապահովմանը թե՛ ներսում և թե՛ արտաքին լսարաններում: Վերջին տարիներին այս ուղղությամբ մարտահրավերները կտրուկ մեծացել են՝ հաշվի առնելով համացանցի հասանելիության ու հասարակության խոցելիության աստիճանի ավելացումը: Ուստի, տեղեկատվական անվտանգությունը պետք է լինի մեր հետևողական ուշադրության կենտրոնում:

Անշուշտ, հատկապես ներարցախյան մակարդակում անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն նշված չորս ուղղություններով, այլ նաև, լայն առումով, ժողովրդագրությամբ, կրթությամբ, առողջապահությամբ և մի շարք այլ ոլորտներով, որոնք համատեղ կազմում են մեկ ամբողջական անվտանգության համակարգ: Հետևաբար, բոլոր ուղղություններով մենք պետք է գրագետ ու հետևողական աշխատանք տանենք՝ երաշխավորելու համար Արցախի Հանրապետության բնակչության տևական ու համապարփակ անվտանգությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, որպես անվտանգային հիմնական ռիսկերը պայմանավորող միջավայր, նշեմ, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուհանդերձ, մենք ունենք հստակ սկզբունքներ, որոնք ընկած են մեր քաղաքականության հիմքում: Մեկ առիթով ներկայացրել էի այդ սկզբունքները նախքան Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը, այժմ կուզեի կրկնել դրանք՝ որոշակի լրացուցիչ հստակեցումներով:

1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:

2. Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը որևէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել:

3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ:

4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք:

5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ:

6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան:

7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:

Հարգելի՛ ներկաներ,

Անվտանգության խորհուրդը կոչված է քննարկելու նշված և մեր երկրի համար կարևոր այլ հիմնախնդիրներ ու գաղափարներ, մշակելու մոտեցումներ և առաջարկներ տալու Հանրապետության նախագահին: Ես կարևորում եմ այս խորհրդակցական մարմնի ու ձևաչափի գործառույթը՝ մոտեցումների հստակեցման ու աշխատանքի բաժանման առումներով: Ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում ու պահանջում եմ սրտացավ ու քրտնաջան աշխատանք ձեր առջև դրված խնդիրների կատարման հարցում՝ հանուն Արցախի բնակչության և ընդհանրապես հայ ժողովրդի անվտանգ ու խաղաղ հարատևման»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}