Տեղի է ունեցել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստը
Նույնիսկ համավարակի օրերին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը շարունակում են համատեղ աշխատանքը ընդհանուր նպատակների կենսագործման ու քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ այսօր տեղի է ունեցել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության չորս վիրտուալ նիստերից առաջինը, որտեղ ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Կառա ՄքԴոնալդն, իսկ հայկական կողմը` ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
«Քննարկման առանցքում Հայաստանի առաջնահերթ ժողովրդավարական բարեփոխումների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ գրանցված ձեռքբերումներն էին և հետագա համագործակցությունը։
Մասնակիցներն անդրադարձան կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արդեն իսկ կատարած կարևոր քայլերին, որոնց թվում է ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական աջակցությամբ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողովը։ Ռազմավարական երկխոսության նիստերը կշարունակվեն աշնան ընթացքում, իսկ ամփոփիչ նիստը տեղի կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում եկող ամսվա ընթացքում»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան