Խարկովի մարզում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 25-ի
Խարկովի շրջանի տեղական իշխանությունները սեպտեմբերի 26-ը հայտարարել են Ան -26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների սգո օր: «Ուկրաինա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է է Խարկովի մարզային վարչակազմի մամուլի ծառայությունը
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Խարկովի մարզի Չուգուև քաղաքի մոտակայքում ուսումնական թռիչքի վայրէջքի ժամանակ Ան -26 ինքնաթիռ էր ընկել: Օդանավում 27 մարդ է եղել՝ անձնակազմի անդամներ և Խարկովի ռազմաօդային ուժերի Իվան Կոժեդուբի անվան համալսարանի կուրսանտները: Ըստ վերջին տվյալների ՝ առնվազն 25 մարդ է զոհվել, երկուսը ուժեղ այրվածքներ են ստացել
Գլխավոր դատախազության գրասենյակը քրեական գործ է հարուցել «Թռիչքների և դրանց նախապատրաստման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է աղետի և լուրջ հետևանքների» հոդվածով: Ըստ նախնական տվյալների, վթարից անմիջապես առաջ օդաչուն հայտնել է ձախ շարժիչի խափանման մասին: Ըստ Ուկրաինայի նախկին գլխավոր ռազմական դատախազ Անատոլի Մատիոսի, ինքնաթիռի կործանման մեկ այլ պատճառ կարող է լինել վայրէջքի ժամանակ անձնակազմի կատարած սխալը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին