Բողոքի ցույց Լոնդոնում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում` վարչապետի նստավայրի մոտ, ՀՅԴ-ականները բողոքի ցույց են անում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Նրանք կատարում են հայրենասիրական երգեր, պարբերաբար վանկարում՝ «Հաղթելու ենք», «Կեցցե մեր բանակը, կեցցե հայ ժողովուրդը»։
Նշենք, որ հայերն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ակցիաներ են անցկացվել աշխարհի տարբեր քաղաքներում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա Ալեքսանդրիա քաղաքում՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի
- Հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում Ֆրանսիայում
- Իսպանացի լրագրող․Ստեփանակերտում հանգիստ ու սպասողական վիճակ է
- Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացնում
- Հայերի բողոքի ակցիան Բրյուսելում ԵՄ կառույցների դիմաց․ Մենք Ձեզ մեղադրում ենք, ԱՄՈ՛Թ
- Հայերի բողոքի ակցիան Միլանում՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի
- Ամերիկահայությունը կաթվածահար է արել հոլիվուդյան փողոցները
- Շվեյցարահայերը բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի
- Թբիլիսահայությունն ակցիա են իրականացրել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ