Իրավունք 15:20 27/10/2020 Հայաստան

Ադրբեջանում թուրք զինվորականներն անձամբ են իրականացրել և համակարգել մարտական պատրաստության դասընթացները. ՀՀ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական  տվյալները հիմնավորվում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես ծրագրված, կազմակերպված ու իրականացված  բոլոր հանցավոր դեպքերը։ Ասուլիսում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարությունը ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին ծրագրել և իրականացրել են ագրեսիայի ակտ, որի գործողությունները սկսել են հուլիսի 29-ից, երբ Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էին իրականացնում, որոնք տևել էին մինչև օգոստոսի 10-ը։

Նրա խոսքով, փաստական տվյալների համաձայն, զորավարժություններից հետո Թուրքիայի մեծաթիվ զինվորականներ, նաև բարձրաստիճան սպաներ, շարունակել են մնալ Ադրբեջանում՝ համատեղ կազմակերպելով Ադրբեջանի զինված ուժերի համակարգումը և տեղերում շարունակելով իրականացնել մարտական պատրաստության աշխատանքները։

Ռ. Վարդանյանն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների նախապես ծրագրման մասին է վկայում նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալներն առ այն, որ մինչև բուն ռազմական գործողություններ սկսելը սեպտեմբերի սկզբներին ԶՈւ ծառայողներին կոնկրետ հրաման է տրվել պատրաստվել պատերազմի Արցախի Հանրապետության դեմ։

«Սեպտեմբերի կեսերից արդեն Ադրբեջանում կազմակերպվել և իրականացվել է մեծամասշտաբ զորահավաք։ Կարևոր է փաստել, որ Թուրքիայից ժամանած բարձրաստիճան զինվորականները զորամասերում անձամբ են իրականացրել և համակարգել մարտական պատրաստության դասընթացները», - ասաց ՔԿ պաշտոնյան։

Նա նշեց, որ Ադրբեջանը շփման գծին հարող, Ադրբեջանի խաղաղ, խիտ բնակեցված բնակավայրերում՝ անմիջապես քաղաքացիական բնակիչների տների բակերում, տեղակայվել են հրթիռահրետանային կայաններ: 

Ռ. Վարդանյանի խոսքով, մինչև սեպտեմբերի 27-ը ու դրանից հետո շարունակաբար Ադրբեջանի Զինված ուժերը համալրվել են Իսրայելից, Թուրքիայից, Չեխիայից, Բելառուսից և այլ պետություններից ձեռք բերված ռազմական տեխնիկայով:

Խոսելով պատերազմական գործողություններում վարձկանների ներգրվման մասին, Ռ.Վարդանյանն ասաց, որ նախ Թուրքիայից Վրաստան-Ադրբեջան օդուղով Ադրբեջան են տեղափոխվել շուրջ 1000 թուրք զինծառայողներ։

Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ձեռք բերվել տվյալներ այլ երկրներից բերված իսլամիտ գրոհայինների ու ռազմական գործողություններում ներգրավածության վերաբերյալ, տվյալներ են ձեռք բերվել ՊԲ պահպանության գոտու լեռնային հատվածներում արաբալեզու զինյալների առկայության մասին, որոնք  ներգրաված են եղել դիվերսիոն ներթափանցման խնդիրերի իրականացմանը, վերջինների տեղաշարժն իրականացվել է թուրքական արտադրության «Կոբրա» տեսակի թեթև զրահամեքենաներով։

Նշվեց նաև, որ Իրանի և Արցախի սահմանամերձ գոտիներում, մասնավորապես, Հորադիզի մոտակայքում, նկատվել են Սիրիայից տեղափոխված գրոհայինների խմբեր։

Սեպտեմբերի 29-ին հաստատվել է արաբալեզու առնվազն 300 գրոհայինների մասնակցությունն  արևելյան օպերացիոն ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Ըստ ՔԿ պաշտոնյայի, վերջինները գործել են անկախ, առանձնացված խմբերով, առանձին խնդիրներով, ապահովել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները։ Սպասվել է ևս 800 գրոհայիների տեղափոխում Սիրիայից Ադրբեջան։

Ռ. Վարդանյանի խոսքով, հաստատվել է նաև թուրքմեն գրոհայինների, պակիստանցի վարձկանների մասնակցությունը մարտական գործողություններին։

Ըստ նրա, հոկտեմբեր 4-ին Գյանջայում են գտնվել Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների առնվազն 300 զինծառայողներ։

Հոկտեմբերի 4-ին սիրիացի զինյալները քողարկվել են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեսստով։ Նույն օրը Թուրքիայից Ադրբեջան է ժամանել նաև Թուրքիայի ԶՈւ 400 զինծառայող  քաղաքացիական հագուստով։

Նա նշեց, որ փաստական տվյալները բազմաթիվ են, ամենօրյա ռեժիմով ստացվել են՝  համագործակցելով ԱԱԾ և պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ։ 

Ռ.Վարդանյանն ասաց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային, հրթիռահրետանային միջոցների, ավիացիոն և ԱԹՍ կիրառմամբ համակարգված, կանխամտածված, նպատակաուղղված գրոհայինների թիրարխ են դարձել Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի խաղաղ բնակչություն։ Ադրբեջանի ԶՈւ կողմից կիրառվել են միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներ, այդ թվում կասետային ռազմամթերք։

Սեպտեմբերի 27-ից մինչև օրս զոհվել է ռազմական գործողություններին որևէ մասնակցության չունեցող  39  խաղաղ բնակիչ։ Զոհվածներից մեկը մանկահասակ աղջիկ է, 6-ը՝ կին։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածք են ստացել 114 խաղաղ բնակիչներ, այդ թվում 80-ից ավելին՝ ծանր մարմնական վնասվածքներ։

Նա նշեց, որ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորումը կրում էր միտումնավոր և հետևողական բնույթ Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Նշված դեպքերը քննության առարկա են դարձել։

Ռաֆայել Վարդանյանը հայտնեց, որ ստացված փաստերը ներկայացնում են ՄԻԵԴ, այժմ քննարկվում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը։ Նա նաև նշեց, որ սա քննարկվել է Քննչական կոմիտեում։

«Պետք է ձեռնարկենք բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր միջազգային բոլոր ատյաններ ներկայացված փաստական տվյալների հիման վրա լինի համարժեք քրեական պատասխանատվություն և պատիժ»,- ասաց ՔԿ պաշտոնյան։

Ռ.Վարդանյանը հայտնեց, որ բոլոր դեպքերի առիթով ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հարուցվել է  քրեական գործ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և առանձին գործ՝ Հայաստանի դեմ  ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, ռազմական գործողություններում միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական  իրավունքի լուրջ խախտումներ կատարելու, հանցավոր հրաման արձակելու, միջազգային ահաբեկչության առերևույթ հանցագործության փաստերի առթիվ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}