Հասարակություն 17:48 07/11/2020 Հայաստան

Ադրբեջանի՝ ֆոսֆորային զենքի օգտագործումը ոչ միայն միջազգային հանցագործություն է, այլև՝ անզորություն

Պատերազմի բացասական  ազդեցությունը շրջակա միջավայրի վրա անհերքելի և ապացուցված փաստ է։ Առաջին անգամ աշխարհը  «էկոցիդ»  տերմինը լսել է 1972 թ․-ին Ստոկհոլմում կայացած ՄԱԿ-ի բնապահպանական գագաթաժողովի ընթացքում, երբ ներկայացվել է  վիետնամական պատերազմում  կիրառված քիմիական զենքի կործանարար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ 1980-ականներին վիետնամցի մասնագետների ուսումնասիրությունները փաստել են, որ թունավորված անտառածածկ տարածքներում պահպանվել է կենդանիների  և թռչունների tտեսակի միայն  10-30 տոկոսը։

Գագաթաժողովի ընթացքում՝ նաև առաջարկվել է «Էկոցիդը»  ներառել խաղաղության դեմ  հանցագործությունների շարքում, սակայն այդպես էլ մնացել է օդից առկախված։ Մինչդեռ  էկոցիդները շարունակվում են ցայսօր․․․

Շրջակա միջավայրի կառավարման մասնագետ, «Կանայք հանուն կլիմայի և էնէերգետիկայի» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանի հետ  «Panorama.am»-ը զրուցեց    Արցախում տեղի ունեցող  էկոցիդի և միջազգայնորեն դրա հանրայնացման անհրաժեշտության մասին։

«Հայկական լեռնաշխարհը միջազգային առաջատար  բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության  թեժ կետերից մեկը։ Իսկ անտառային տարածքները, որոնք կազմում են Արցախի տարածքի շուրջ  36 տոկոսը, բնակավայր են էնդեմիկ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են  տեղական և բնության միջազգային  կարմիր ցուցակում, օրինակ՝ սև և սպիտագագլուխ անգղերը, գորշ արջը, Կովկասյան ընձառյուծը և այլն։ Այսօր բնապահպանների համախմբված ահազագն էկոցիդի մասին միտված է կանխարգելելու նմանօրինակ հանցագործությունները»,-ասաց Նունե Սաքանյանն ու ավելացրեց, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որը էկոցիդը դասել է որպես հանցագործություն։

«Համաձայն ՀՀ  քրեական օրենսգրքի ՝ բուսական և կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածային ոչնչացնելը, հողերն ու ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացնող այլ արարքներ պատժվում են ազատազրկմամբ։ Եվ այս համատեքստում  զարմանալի  չէ, որ բնապահպաններն ահազանգեցին առ այն, որ հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի անտառային տարածքների վրա կիրառել է  հրկիզող զինատեսակ՝ պարունակող , ամենայն հավանականությամբ, սպիտակ ֆոսֆոր։ Այն անդառնալի վնաս կարող է պատճառել՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի , ջրի հողի աղտոտում, նաև կենսաբազմազանության կորուստ»,-ասաց Սաքանյանը։ 

Մասնագետի գնահատմամբ ՝  հակամարտության ընթացքում օգտագործված զինտեխնիկան, ռմբակոծությունների ինտենսիվությունը, ինչի ականատեսն ենք լինում, կործանիչ և անդառնալի  ազդեցություն ունի էկոհամակարգի և կենսաբազմազանության վրա։ Ինչ վերաբերում է ֆոսֆորային զենքի օգտագործմանն, ապա․

«Ֆոսֆորային զինատեսակը վտանգ է ներկայացնում բնական միջավայրի, կենսաբազմազանության  և մարդու համար։ Համաձայն իրականացված ուսումնասիրությունների, որտեղ դիտարկվել է հենց սպիտակ ֆոսֆոր պարունակող  զենքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, նշվում է, որ օդում այրվելով այն առաջացնում է թունավոր գազ, որը հանգեցնում  է ինչպես միջավայրի աղտոտման , այնպես էլ մարդու շնչառական համակարգի վրա բացասական ազդեցության։ Սպտակ  ֆոսֆորը կործանարար աղդեցություն ունի բնական միջավայրի, մասնավորապես բուսականության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների  երկու օրվա ընթացքում հրդեհվել է Արցախի ավելի քան 1800 հա անտառածածկ տարածք։ Այս զենքի շարունակական կիրառումը  կարճ ժամանակում հասցնում է  մեծածավալ  վնասներ՝ կուտակվելով հողում և գետերում աղտոտում է այն և պահպանվում երկար տարիներ։ Վնասվում է տվյալ տարածքում ստացվող գյուղատնտեսական արտադրանքը»։

Քիմիական զենքի օգտագործումը  փոխում է հողի ստրուկտուրան, առաջացնելով  էրոզիա և զրկելով բնակչությանը  սեփական հողից օգտվելու հնարավորությունից։ Մասնագետի դիտարկմամբ ՝Արցախի դեմ իրականացվող հանցավոր գործողությունները ՝  խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչպես նաև էկոցիդի իրականացումը, նպատակ ունեն  ստեղծելու մի միջավար, որտեղ պարզապես  անհնարին կլինի ապրելը։ Սա միջազգային մասշտաբի էկոլոգիական հանցաագործություն է։

Ստացվում է՝ Ադրբեջանն Արցախի հեղերը զավթել չկարողանալու անզորությունից,դրանք ուղղակի փչացնում է կամ փորձում դարձնել անպիտան։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}