Պեսկով. Խաղաղապահների գործառույթները, ներառյալ մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանությունը, պետք է հստակեցվեն
Ռուսաստանի խաղաղապահների գործառույթները Լեռնային Ղարաբաղում, ներառյալ նրանց մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանության հարցը, դեռ պետք է պարզվեն։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Tass-ը։
«Խոսքը խաղաղապահ զորակազմի մասին է: Իհարկե, գործառույթները դեռ պետք է հստակեցվեն, քանի որ այդ գործառույթները նշված չէին երկու նախագահների և վարչապետի համատեղ հայտարարությունում», - ասել է Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ խոսք չկա տարածաշրջանում ռուս խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պաշտպանության մասին:
«Եվ այստեղ ես չեմ կարող ասել՝ դա իրենց պարտականությունների մաս կլինի՞, թե՞ ոչ», - ասել է Պեսկովը:
Հարակից հրապարակումներ`
- Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո
- Դու ինձնից հարցրել ե՞ս, որ ստորագրել ես Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին