Լևոն Արոնյանը մասնակցում է Speed Chess Championship առցանց մրցաշարին
Chess.com հարթակում մեկնարկել է արագ շախմատի Speed Chess Championship առցանց մրցաշարը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Այն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը լքում է պայքարը։ Մասնակցում են 16 շախմատիստներ, նրանց շարքում են մեր երկրի երկու ներկայացուցիչներ։ Լևոն Արոնյանը հանդես գալու իրավունքը նվաճել է անհատական հրավերով, իսկ Հայկ Մարտիրոսյանը ՝ մի շարք նախընտրական մրցաշարերում ունեցած հաջող ելույթների շնորհիվ։
Լևոն Արոնյանը այսօր երեկոյան, ժամը 21։00-ին, կսկսի Յան Նեպոմնյաշչիի հետ պայքարը, իսկ Հայկ Մարտիրոսյանը վաղը կմրցի Հիկարու Նակամուրայի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ