Մշակույթ 14:06 16/12/2020 Տարածաշրջան

Human Rights Watch. Ադրբեջանի հարձակումը Ղազանչեցոց եկեղեցու վրա հնարավոր ռազմական հանցագործություն է

Human Rights Watch կազմակերպությունը հետաքննել է ադրբեջանական զինուժի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը 2020 թ. հոկտեմբերի 8-ին։

Նշվում է, որ եկեղեցու վրա երկու առանձին հարձակումները ենթադրում են, որ եկեղեցին, որը մշակութային նշանակություն ունեցող քաղաքացիական օբյեկտ էր, դիտավորյալ թիրախ է դարձել։

Տեղում Human Rights Watch-ի կողմից հավաքված զենքի մնացորդները հաստատում են ուղղորդված զինամթերքի օգտագործումը, չնայած Ալիևի հայտարարությանը, որ եկեղեցին կարող էր թիրախավորվել միայն սխալմամբ և «ռազմական թիրախների մեջ չէր»:

«Եկեղեցու վրա երկու հարվածները, երկրորդը, երբ լրագրողները և այլ քաղաքացիական անձինք հավաքվել էին տեղում, երևում են դիտավորյալ արված։ Այս հարձակումները պետք է անաչառ հետաքննվեն, և պատասխանատուները՝ պատասխանատվության ենթարկվեն», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Ասվում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց օդային և ցամաքային հարձակումները Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքով։ Մարտերը շարունակվեցին մինչ նոյեմբերի 10-ը, երբ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը հայտարարություն ընդունեցին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին:

HRW-ն նշում է՝ տաճարը, որը կառուցվել է 19-րդ դարում և հայկական եկեղեցու համար կարևոր շենք էր, հոկտեմբերի 8-ի ցերեկը հարձակման ենթարկվեց երկու անգամ: Առաջին հարձակման ժամանակ ոչ ոք չէր տուժել, իսկ երկրորդ հարձակման ժամանակ ռուսական լրատվամիջոցների երեք լրագրողներ էին վիրավորվել:

Human Rights Watch-ը զրուցել է նաև չորս քաղաքացիական անձանց հետ, որոնք եկեղեցում կամ նրա անմիջական հարևանությամբ են եղել հարձակումների ժամանակ, այդ թվում՝ վիրավորված երկու անձանց:

Human Rights Watch-ի հետազոտողը ուսումնասիրել է եկեղեցուն հասցված վնասը և զինամթերքից մնացորդներ հավաքել: Կազմակերպությունը չի կարողացել նույնականացնել յուրաքանչյուր հարձակման ժամանակ օգտագործված զինամթերքը, բայց գտել է զինամթերքի հետևանքով մնացորդներ, որոնք կարող էին ճշգրիտ ուղղվել դեպի որոշակի թիրախ և արձակվելուց հետո շտկումներ կատարել դրա թռիչքային ուղու վրա:

Human Rights Watch-ը գրում է՝ բազմաթիվ գործոններ ցույց են տալիս, որ երկու հարձակումներն էլ ուղղված են եղել եկեղեցուն: Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ օգտագործված զենքերն ունակ են ուղղված լինել որոշակի թիրախի: Երկու հարվածները հասցվել են եկեղեցու տանիքի նույն հատվածին, այսինքն՝ հարվածի կետի միջև եղել է ոչ ավելի, քան երկու մետր տարբերություն :

«Միջազգային մարդասիրական իրավունքը, որը հայտնի է նաև որպես պատերազմի օրենքներ, պատերազմող կողմերից պահանջում է տարբերակել քաղաքացիական օբյեկտները և ռազմականները: Քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված հարձակումները, որոնք չեն օգտագործվում թշնամական գործողություններ կատարելու համար կամ այլապես ռազմական թիրախներ չեն, արգելվում են և կարող են հանդիսանալ ռազմական հանցագործություն:

Պատերազմող կողմերից պահանջվում է նաև հարգել մշակութային ժառանգությունը, և պետք է հատուկ ուշադրություն դարձնել կրոնական և պատմական հուշարձաններին նվիրված շենքերին վնաս հասցնելուն:

Հանցավոր դիտավորությամբ կատարված պատերազմի օրենքների լուրջ խախտումները՝ դիտավորյալ կամ անխոհեմաբար, ռազմական հանցագործություններ են: Կառավարությունները պարտավոր են հետաքննել իրենց տարածքում իրենց զինված ուժերի կամ ուժերի անդամների կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները և արդարացիորեն դատապարտել մեղավորներին»,- ասում է HRW-ն:

Նշվում է, որ հոկտեմբերի 15-ին նախագահ Ալիևն ասել էր՝ Ադրբեջանը պետք է հետաքննություն կատարի այդ հարձակման վերաբերյալ, որն անելու համար պետք է «այնտեղ լինել»։

«Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը վերահսկում է  Շուշին, և կառավարությունը պետք է ժամանակ չկորցնի հարձակումները հետաքննելու և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է  Ուիլյամսոնը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Չէ որ ես ասել եմ, որ վտանգը դեռ դեմներս ա. Կիրանցի վարչական շրջանի ղեկավար
«Չէ որ ես ասել եմ, որ վտանգը դեռ դեմներս ա»,- 168․am-ին ասել է Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ նշելով, որ իր խոսքերը սխալ...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}