14:41 01/02/2021 Հայաստան

Արծրուն Հովհաննիսյան, դու Աննա Հակոբյանի ուղիղ դրդմամբ 44 օր խաբել ես ժողովրդին. Նաիրա Զոհրաբյան

«Այն, ինչ այսօր կատարվում էր «Զվարթնոց» օդանավակայանում, արմագեդոն էր: Տեսնեիք՝ մեր հայրենակիցներն ընտանիքներով, նորածին երեխաներով ինչպես էին փախնում հայրենիքից»,- ասուլիսում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց՝ չի մեղադրում Հայաստանից հեռացողներին. «Հեռացողների մեծ մասը Փաշինյանին ընտրողներն էին: Հարցնում էի՝ ինչո՞ւ եք գնում: Պատճառները բազմաթիվ էին, բայց ամենակարևոր պատճառներից էր՝ հուսալքություն, հավատի կորուստ և ասում էին՝ որևէ երաշխիք չունեն, որ Երևանի կենտրոնում, Մասիսում, Հրազդանում թուրքը չի բացի իր դուռն ու չի մտնի ներս»:

Ն. Զոհրաբյանի խոսքով, տոմսերի գինը թանկացել է, մեկ կողմը՝ Երևան-Մոսկվա, հասել էր ընդհուպ մինչև 750 դոլարի. «Առաջիկա օրերին Երևան-Ռուսաստան թռիչքի տոմսը երևի կսկսեն վաճառել Սոթբիսի աճուրդում»:

Նա նշեց, որ ՌԴ իր գործընկերների հետ է այսօր խոսել, զարհուրած էին, չէին սպասում նման միգրացիոն հոսք:

«Կանխատեսում եմ, որ 1990-ականների արտագաղթից ավելի զարհուրելի է լինելու այս արտագաղթը, քանի որ այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցների համար Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է»,- ասաց պատգամավորը:

Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է:

«Փաշինյանն իր բոլոր թերություններով հանդերձ հիմար չէ: Գավառական շուստրի տղա է, բայց հիմար չէ: Շատ լավ գիտի, որ ինքը չի լինելու պատմության մեջ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ըստ Ն. Զոհրաբյանի, Ն.Փաշինյանի հաջորդ քայլը լինելու է իրեն ԵԽԽՎ-ից հետ կանչելը, քանի որ այսօր Փաշինյանն իրականացնում է ադրբեջանա-թրքական, Ալիև- Էրդողան երկյակի մեծ թուրանի ծրագիրը, նրա պատգամավորները խոսում են դիվանագիտական հարաբերությունների, ճանապարհների ապաշրջափակման մասին, իսկ ինքը խանգարում է:

«Ինձ համար ոչինչ կարևոր չէ, եթե անհրաժեշտություն լինի, մանդատս էլ կհանձնեմ: Ինձ համար կա մեկ բան՝ իմ մեղքը քավեմ ժողովրդի առաջ, որ ես իմանալով՝ ով է  Փաշինյանը, 2018 թվականին լռեցի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամվորը:

Անդրադառնալով ՊՆ ներկայացուցիչ Արծրունի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունների, մասնավորապես, որ նա պատերազմի 44 օրերին ասել է «հաղթելու ենք», ոչ թե «հաղթում ենք», Ն. Զոհրաբյանն ասաց. «Ասուլիսից 10 րոպե հետո կդնեմ քո ուղիղ խոսքը, որտեղ դու ասում ես՝ մենք հաղթելու ենք, սա չէի ասի, եթե միանշանակ վստահ չլինեի, որ հաղթելու էինք:  Դու Աննա Հակոբյանի ուղիղ դրդմամբ, ՊՈԱԿ-ի դրդմամբ 44 օր խաբել ես ժողովրդին, դու ևս կրելու ես քո բաժին քրեական պատասխանատվությունը:

Մեծ քննություն է լինելու պարզելու, հասկանալու համար, թե ինչպես եղավ, որ Շուշին հանձնվեց»:

Նա նշեց, որ Փաշինյանը փորձում է ստեղծել և կազմակերպել հավաքական դավաճանության և հավաքական պատասխանատվության ինստիտուտ: 

Խոսելով  հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, նա ասաց, որ չի կարող հավատալ որևէ քաղաքական ուժ կարող է Փաշինյանից պորտֆել վերցնել ու նրա հետ համախոհությամբ գնալ ընտրությունների:

Ն. Զոհրաբյանի խոսքով, եթե հանկարծ ի վերջո Փաշինյանին հաջողվի «ամենասահամանադրագետ» Վահագն Հովակիմյանի միջոցով  շրջանցել Սահմանադրությունը ու հասնել նրան, որ առանց վարչապետի հրաժարականի լուծարեն ԱԺ-ն,  չպետք է թողնել, որ նա գրպանային մարդ-կուսակցությունների հետ գնա  ընտրության:

«Այդ դեպքում պետք է գնալ արտահերթ ընտրությունների, բնականաբար, առանց որևէ համագործակցության: Աբսուրդ եմ համարում նման քննարկումը, որ  որևէ իրեն հարգող քաղաքական ուժ կմտնի արյամբ կնքված պայմանավորվածության տակ, քանի որ դրա տակ լինելու է 5000 և ավելի երեխաների արյուն, կորցրած հայրենիք»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նա նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, երկիրը կանգնելու է քաղաքացիական բախումների առաջ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}