ՌԴ խաղաղապահներն Արցախում հայտնաբերել և չեզոքացրել են 24 հազար պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
Ականազերծման և բնակավայրերի արվարձանները մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը բոլոր եղանակային պայմաններում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր իրականացված աշխատանքների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 բնակելի շինություններ, այդ թվում՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և չեզոքացվել 24 հազար պայթուցիկ օբյեկտ:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված պոլիգոններում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցներով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Խաղաղապահները Արցախում օգտագործում են ականազերծման «Ուրան -6» ժամանակակից ռոբոտային համակարգեր. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով