Սվաստիկաներով վանդալիզմի է ենթարկվել Բելգիայի վարչապետի տունը
Կիրակի գիշերը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի առանձնատուն վանդալիզմի է ենթարկվել․ տան պատերին նկարել են մի քանի սվաստիկա: Այս մասին գրում է Brussels Times-ը։
Հաղորդվում է, որ շաբաթ օրը մոտակայքում տեղի է ունեցել աջ-ծայրահեղական «Vlaanderen Ons Land» քաղաքական շարժման բողոքի ցույցը, բայց ցույցի և վանդալիզմի միջև որևէ կապ չի հաստատվել այս պահին:
Հանրահավաքին պատրաստվել էին տեղական և դաշնային տասնյակ ոստիկաններ, սակայն ցույցին մասնակցել է շուրջ 15 ցուցարար:
Վարչապետի խոսնակն ասել է, որ Դե Կրոուն «ցավում է իր առանձնատանը հասցված վնասի համար և հատկապես այն փաստի, որ մարդիկ փորձում են այդպիսով վախեցնել նրա երեխաներին և ընտանիքին»: