Փետրվարի 3-ին, ժամը՝ 10:00-ին, Ազգային ժողովի շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա․ Հայրենիք փրկության շարժում
Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին, ժամը՝ 10:00-ին, Ազգային ժողովի շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա։
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:
Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր:
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը՝10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան