Մշակույթ 12:31 11/02/2021 Հայաստան

Միանշանակ՝ ելքը պայքարն է. Մշակութաբան Սամվել Հարոյան

«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, մշակութաբան Սամվել Հարոյանը համոզված է՝ այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա, սակայն ժողովրդի այն հատվածը, որը դեռ թմբիրի մեջ է, չի գիտակցում, թե ինչ է կատարվել երկրում,որ  դուրս գա ու պայքարի:

Panorama.am-ի հետ զրույցում մշակութաբան Սամվել Հարոյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, դրանից դուրս գալու ճանապարհներին ու այդ գործում մտավորականության դերին:

Panorama.am-Իշխանությունները պարբերաբար տարբեր հայտարարություններ են անում, օրինակ արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացում, ապա չեղարկում: Այդ հակասական հայտարարություններն ինչի՞ մասին են վկայում:

Ս. Հարոյան-Իշխանությունն օրհասական օրեր է ապրում, որովհետև անընդհատ, երբ հայտարարություններ են արվում, հետո մերժվում են, հայտարարություններից զատ քայլերն էլ անընդհատ իրարամերժ են, լավ բանի չի բերում, խոսում է այն մասին, որ երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ոչ մի առաջարկություն չունեն՝ ոչ հասարակության, ոչ պետական կառուցվածքների, ոչ էլ  հետպատերազմյան շրջանում տիրող իրավիճակի հետ կապված:

44 օր սուտ կերակրեցին, ինչը պետական դավաճանության նման մի բան է: Մարդը, կառույցները ե՞րբ են կարողանում ճիշտ որոշում կայացնել, երբ իրականությանը ծանոթ են: Երբ պետությունը հուսադրող, իբր ճշմարիտ ստերով սնում է ժողովրդին, փակում աչքերը, իրականությունը չի ասում, շատ բաներ սխալ են կատարվում:

44 օր թաքցրեցին, թե ինչ է կատարվում ռազմաճակատում ու բերեցին, հասցրեցին կապիտուլյացիոն համաձայնության:

Պատերազմի ժամանակ թմբիրի մեջ էր նաև մտավորականությունը, որովհետև երբ պետական մակարդակով ասում են՝ ուրիշ լուրեր մի լսեք, միայն պաշտոնական, իրավապաշտ մարդ ես, պետք է հավատաս քո երկրի իշխանությանը:

Այժմ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության շուրջ համախմբվել են հայուրավոր մտավորականներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, մանկավարժներ, նպատակն է՝ հասնել նրան, որպեսզի քաղաքացիները սկսեն մտածել, թե ինչ է կատարվել երկրում, այսինքն ստեղծել հասարակական կարծիք:

Panorama.am-Այսօր յուրաքանչյուր ոլորտում կան խնդիրներ, գնաճ, արտագաղթ, մարդկանց հոգեբանական վիճակ … Արդյո՞ք այս ամենը բավարար չէ, որպեսզի մարդիկ դուրս գան թմբիրից, միգուցե կրթվածության աստիճանը, ձևավորված մշակութային միջավայրը նպաստավո՞ր չեն:

Ս.Հարոյան-Ամեն ինչ նշանակություն ունի: Այդքան զոհեր տված ազգի որոշակի մասը, հատկապես այն ընտանիքները, որոնք կորուստներ ունեն, թևաթափ վիճակում են, պայքարելու սիրտ չունեն:

Ունենք հազարավոր զոհեր, հաշմանադմություն ստացած երիտասարդներ, սթրես ապրած մի ամբողջ սերունդ: Արդյոք վաղը նրանք որպես քաղաքացի ի վիճակի են լինելու ապրելու և երկիրը կառացելու: Մի ամբողջ սերունդ ու այդ սերնդի ծնողներն իսկապես հոգեկան ահավոր վիճակում են:

Կան մտավորականները, որոնք  միայն իրենց գործերով են զբաղվում, երկրում ինչ տեղի կունենա, առանձնապես իրենց չի հետաքրքրում: Դա համարում եմ հանցավոր կեցվածք, քանի որ մտավորականն իրավունք չունի երկրի խնդիրներով չապրել, մտավորականի ձեռքն անընդհատ պետք է լինի պուլսին, քաղաքացիական իր կողմնորոշումն արտահայտի, իր շրջապատին էլ տեղեկացնի, որպեսզի հասկանա իրավիճակը:

Մտավորականը երբեք ստրատեգիական օբյեկտներ գրավելու, զենքի միջոցով իշխանության դեմ գնալու կոչեր իրավունք չունի անել, այլ մտավորականի գործն է բացատրել խնդիրները, բացատրել իրավիճակը:  Իսկ թե ինչքանով է դա ստացվում, տալիս արդյունք,  արդեն այլ խնդիր է:

Panorama.am-Էլ ի՞նչ պետք է լինի, որ մարդիկ դուրս գան փողոց:

Ս.Հարոյան-Յուրաքանչյուր երկրում էլ կան շերտեր, որոնք մտածում են միայն իրենց մասին, իրենց  օրվա հացի մասին,  իրենց հարևանի, երկրում տիրող իրավիճակի մասին, խնդիրներով չեն հետաքրքրվում: Նման մարդիկ շատ են մեր շարքերում, մասնավորապես հիմա, ինչն էլ խանգարում է մեզ որոշակի քայլելով իսկապես ազատվել այս ապազգային իշխանությունից:

Panorama.am-Ելքը ո՞րն է:

Ս.Հարոյան-Միանշանակ, ելքը պայքարի մեջ է: Ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ անընդհատ պայքարել՝ մինչև հասնել այն արդյունքին, որին, համոզված եմ, ժողովրդի մեծ մասը ձգտում է: Իհարկե, մի շերտ էլ դեռ խաբված վիճակում է, հավատում է իշխանության ստերին:

Նախկինում էլ եղել են վատ բարքեր, կոռուպցիա, հասարակական տարբեր շերտերում եղել են անընդունելի իրավիճակներ, սակայն նման բան, ինչ եղավ այս իշխանության ժամանակ, չէր եղել՝ պարտություն, տնտեսական, սոցիալական խնդիրներ,  ներքին ու արտաքին քաղաքականությունում ահավոր վիճակ, աշխարհում գլխիկոր ենք ման գալիս, քանի որ պարտված երկիր ենք: Մեզ պարտության տարավ հենց մեր ներքին թշնամին:

Պայքարել՝ հասարակական կարծիք ստեղծելու, հասարակությանը թմբիրից հանելու համար: «Ոտքի ել Հայաստան» վճակն է: Յուրաքանչյուրն իր բնագավառում պետք է անի այն, ինչ կարող է, որպեսզի ազատվենք այս ապազգային իշխանությունից:

Միանշանակ, եթե լայն զանգվածաներ դուրս գան փողոց, կհեռանա այս իշխանությունը: Մենք դրա վրա ենք աշխատում:

Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}