Իտալիան հայտնաբերել է պատվաստանյութերի նկատմամբ դիմացկուն կորոնավիրուսի մուտացիա
Կորոնավիրուսի նոր մուտացիան՝ նիգերիական շտամը, հայտնաբերվել է Իտալիայի հյուսիսում՝ Բրեշիայում: Ըստ ANSA գործակալության, Իտալիայի վիրուսաբանների ընկերության նախագահ և մանրէաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուսոն, որը հայտարարել է շտամի բացահայտման մասին, կարծում է, որ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այս շտամի դեմ: Այս մասին գրում է Tass-ը։
«Իտալիայում մենք առաջին անգամ առանձնացրել ենք մի շտամ (նիգերիական), որի դեմ ներկայիս պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել», - գործակալությունը մեջբերում է փորձագետի խոսքերը: Միևնույն ժամանակ, շտամի բնութագրերի վերաբերյալ մանրամասներ չեն տրվում:
Անցյալ գարնանը համաճարակից բավականաչափ տուժած Բրեշիայի շրջանում վարակների քանակը կրկին աճում է, ինչը հանգեցնում է կարանտինային միջոցառումների խստացման:
Առողջապահության բարձրագույն ինստիտուտի տվյալներով `այս պահին երկրում ավելի վարակիչ համարվող բրիտանական շտամը գերակշռում է 54-64%-ով: Փետրվարի սկզբին վարակված մարդկանց շրջանում դրա տարածումը 20%-ից էլ պակաս էր:
Իտալիայի մասնագետները, վարակների թվի նոր աճի ֆոնին, խոսում են համաճարակի երրորդ ալիքի սկիզբի մասին: Կառավարությունը որոշում է կայացրել փակել բոլոր անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող կարմիր գոտիների բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ 100 հազար բնակչի հաշվով կա ավելի քան 200-250 վարակակիր: Մինչ այժմ տարրական դպրոցներն ու մանկապարտեզներն աշխատում էին նույնիսկ մինի-արգելափակումով:
Իտալիայում համաճարակի սկզբից վարակվածների թիվը մոտենում է 3 միլիոնի, ավելի քան 98 հազարը մահացել են կորոնավիրուսային վարակի հետևանքներից: Ըստ Առողջապահության նախարարության ամփոփագրի, որը տարածվել է երեքշաբթի օրը, անցած օրվա ընթացքում, վարակվածների թիվն աճել է 17 հազարով, մահացությունները՝ 343-ով: