Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնել է Թբիլիսի
Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնել է Թբիլիսի,որտեղ մարտի հինգին տեղի կունենա «Եվրո-2022»-ի որակավորման փուլի ծրագրով Վրաստանի հավաքականի հետ հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։
Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հայտավորել է 12 ֆուտբոլիստի:
Հիշեցնենք, որ երկրորդ խմբում ընդգրկված ՀՀ հավաքականը հունվարի 29 –ին պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանի /0 : 6 / և փետրվարի 3-ին ոչ -ոքի է խաղացել Ֆրանսիայի / 4 : 4 / ընտրանու հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ