«Հրապարակ». Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին։ Բանն այն է, որ հարցը չի քննարկվել խմբակցությունում, ավելին՝ 2020-ի հունվարին իր ամփոփիչ ասուլիսում Փաշինյանը քննադատել էր կիսանախագահական համակարգը՝ ասելով, որ այն ՀՀ երրորդ հանրապետության ամբողջ ընթացքում ձախողված կառավարման համակարգ է։
«Դա գործնականում բոլորս տեսել ենք և դա ապացուցված է: Հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք ասում էին՝ արագ կիսանախագահական համակարգը պետք է վերականգնել, բացատրում էին՝ հին համակարգում լավ էր, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը՝ վարչապետի ձեռքը: Հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրեն գործից հանում էր, և բուֆեր էր առաջանում»։
Նախօրեի հայտարարությունը նախևառաջ ուղղված է «Իմ քայլի» դեմ, Փաշինյանը պատերազմից հետո պայքարում է ոչ միայն ընդդիմության, այլև սեփական թիմի դեմ, որ այն ճաքեր չտա՝ պատգամավորները չմիանան ընդդիմությանը, չսկսեն իմպիչմենտի գործընթաց։
Պառլամենտական համակարգում վարչապետը կախված է խորհրդարանից, մի կողմից՝ «Իմ քայլն» է նրա պատանդը, մյուս կողմից՝ ինքը նրանց, և երեք ամիս է՝ ստիպված նրանց սրտով է գնում, բոլորի պահանջները բավարարում, որ իր դեմ դուրս չգան։ Եվ կարծում է, որ նախագահի պաշտոնը հնարավորություն կտա ուղղաձիգ կառավարել բոլորին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ