Սպահանի Նոր Ջուղայում բացվել է հայկական երաժշտության թանգարան
Թանգարանը, որը կոչվում է «Նոր Ջուղայի հայերի երաժշտական գանձարան», բացվել է Նոռուզի օրերին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Թանգարանի առաջին հարկում այցելուները կարող են ծանոթանալ Նոր Ջուղայի հայկական երաժշտության, հայկական խազագրության, եկեղեցական երաժշտության, շարականների, Նոր Ջուղայի երաժշտական գործիքների պատմության, հայ երաժիշտների, աշուղների, հոգևոր երաժշտաության զարգացման, աշուղական դպրոցի, լավագույն երաժշտական գործիքներ արտադրողների, Նոր Ջուղայի ճարտարապետության ու երաժշտության միջև գոյություն ունեցող կապի հետ:
Թանգարանի երկրորդ հարկում տեղակայված են ձայնադարանը և երաժշտական գործիքների պատրաստման սենյակ: Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Իրանի և աշխարհի հայ երաժիշտների հետ: