ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:34 25/03/2021 Հայաստան

«168 Ժամ». Այս ընտրությունները լինելու են Նիկոլ Փաշինյանի մնալու կամ հեռանալու մասին


«168 Ժամ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին կայանալիք հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ ակտիվացել է Ընտրական օրենսգրքի պահպանման կամ փոփոխության հարցը, որն արհեստականորեն ուռճացվում է այն աստիճանի, որ որոշ ուժեր անգամ դրանով են պայմանավորում իրենց մասնակցությունը։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել փոխել Ընտրական օրենսգիրքը և ընտրությունները կանցկացվեն ամբողջական համամասնական կարգով։

Ընտրական օրենսգիրքը, իհարկե, կարևոր է ընտրությունների բովանդակության ու որակի առումով։ Սակայն Ընտրական օրենսգիրքն այդպիսի նշանակություն կարող է ունենալ սովորական պայմաններում, ստանդարտ ընտրական գործընթացում։ Հիմա Հայաստանում սովորական պայմաններ չեն և խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի որոշվելու այս կամ այն քաղաքական ուժի ներկայացվածության համամասնությունն ԱԺ-ում։ Այս ընտրությունները, եթե, իհարկե, դրանք տեղի ունենան, լինելու են Նիկոլ Փաշինյանի մնալու կամ հեռանալու մասին։ Այդ իմաստով հունիսի 20-ին տեղի ունենալիք միջոցառումը ոչ այնքան ընտրություն է, որքան հանրաքվե՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական և ոչ միայն քաղաքական ճակատագրի վերաբերյալ։

Իսկ դա նշանակում է, որ ընտրությունների հիմնական բովանդակությունը լինելու են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ներկայացրած ծրագիրը կամ խոստումները, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու կամ նրան իշխանությունից հեռացնելու հարցը։ Հենց այդ առանցքի շուրջ էլ բյուրեղանալու են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Լինելու են, իհարկե, բազմաթիվ և բառի ուղիղ ու փոխաբերական իմաստներով բազմագույն կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք շրջանցելու են Նիկոլ Փաշինյանին, ճամարտակելու են պայծառ կամ լուսավոր ապագայի մասին՝ իրենց գույների հանգույն, դրանով զբաղվելու են Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային պայմանավորվածություններ ունեցողները։ Բայց անկախ այդ ճամարտակություններից՝ ընտրությունը գլոբալ իմաստով վերաբերելու է Նիկոլ Փաշինյանի մնալուն կամ գնալուն։ Իսկ դա նշանակում է, որ երկրորդական նշանակություն ունի, թե ինչպիսի ընտրակարգով է անցկացվելու ընտրությունը, քանի որ ցուցակներում գրված անուններից կամ դրանց ընտրության կանոնից գրեթե ոչինչ կախված չի լինելու։ Որևէ նշանակություն չունի՝ Նիկոլ Փաշինյանի անունը գրված է լինելու ռեյտինգայի՞ն, թե՞ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում։

Այդ ցուցակի հաղթանակի համար նա անելու է ամեն ինչ՝ պարզագույն ընտրակեղծիքներից՝ մինչև ազդեցության բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ՝ մինչև բռնությունների հրահրում, անելու է՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակի կազմավորման կարգը։ Ցուցակում ընդգրկված անուններն էլ ոչ թե որոշելու են հայկական պառլամենտարիզմի ճակատագիրը, այլ ընդամենը ծառայելու են որպես դեկոր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար։ Հետևաբար՝ Ընտրական օրենսգրքի հարցը, մեծ հաշվով, տեխնիկական է, որը քաղաքական օրակարգի բովանդակություն դարձնելով՝ դրա շուրջ աղմկող ուժերն ընդամենը շեղում են ուշադրությունն առանցքային և ամենակարևոր խնդրից՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու ռիսկից, որը նույնական է պարտության, կապիտուլյացիայի, հայրենազրկման հետ։

Ընտրությունները, ահա, պատասխանելու են այդ գլխավոր հարցին՝ տեղ ունենալո՞ւ են այդ ամոթալի երևույթները հայկական իրականության մեջ, թե՞ Հայաստանը զարգացման գոնե տեսական հնարավորություն է ստանալու։ Քաղաքական պայքարը, այդպիսով, ընթանալու է Նիկոլ Փաշինյանին հաստատելու կամ մերժելու տրամաբանությամբ, որից դուրս գործող բոլոր ուժերն իրականում ծառայելու են նրա իսկ իշխանության պահպանմանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:16
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրողը զոհվել է Ուգլեդարի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրող Նիկիտա Ցիցագին զոհվել է Ուգլեդարի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հերքում են. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հունիսի 15-ի դրությամբ այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10 մ-ի. Գագիկ Սուրենյան
«ՇՄՆ Հիգրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօերնի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Այս ձնաբծի բարձրությունը հասնում...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար.Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսաձայնագրություն է տարածել և գրել. «Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:01
Տեսագրությունների հիման վրա իշխանությունները սկսեցին ձերբակալությունների երկրորդ ալիքը. Ռուբեն Մելիքյան
«Հինգ իրավապաշտպաններրի նախաձեռնության» համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է . «Այսօր ազատ արձակվեցին հունիսի...
Աղբյուր` Panorama.am
09:48
Ֆուտբոլի «Եվրո-2024» առաջնության հունիսի 16-ի հանդիպումները
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 16-ին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն D խմբում ընդգրկված...
Աղբյուր` Panorama.am
09:41
Փրկարար ծառայությունը դեռ հորդորում է Վրաստանի սահման ուղևորվելիս շրջանցել Մ-6 ավտոճանապարհը
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:37
Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Սիրուշո. Սերն է պակասել բոլորին
Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը...
Աղբյուր` Panorama.am
22:16
Նիկոլը անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ Աշոտյան
... տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․․․
Աղբյուր` Panorama.am
22:09
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:32
Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը
Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ է անում
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- Կապանում «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը
Այս ցուցահանդեսով կատարվել է մեկնարկը Մայր Աթոռի Թանգարանների միջոցառումների, որոնք կազմակերպվելու են ընդառաջ Մայր Տաճարի վերաօծման:
Աղբյուր` Panorama.am
20:40
Աշոտ Երկաթն ազատ արձակվեց
Էրեբունու Ձերբակալվածներին պահելու վայրից դուրս եկավ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։ Հարցին՝ ինչպե՞ս...
Աղբյուր` Panorama.am
20:14
ԱԺ մոտից ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվում
Ձերբակալվածներին պահելու վայրերից՝ Էրեբունի, Նաիրի, Մասիս, Աշտարակ, դուրս են գալիս հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը
Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի՝ մշտապես նյարդային վիճակում լինելուց ու ծխելուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հրապարակման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ջավախքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է
Բանասիրական գիտությունների դոկտոր, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանի կարծիքով,  պետական ​​լեզվի իմացությունը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այցելել է Գյումրի
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր  հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տավուշում ոչ սահմանազատում է, ոչ սահմանագծում, այլ սահմանազավթում. Վարուժան Գեղամյան
«Տավուշի գործընթացը մենք կոչում են սահմանազատում կամ սահմանագծում, մինչդեռ իրականության մեջ այն, ինչ տեղի է ունենում, ոչ սահմանազատում է,...
Աղբյուր` Panorama.am
18:34
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ. Ոստիկանական վայրագությունների թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր վարչախմբով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և...
Աղբյուր` Panorama.am
18:24
37թիվ, իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. Աբրահամյան
«Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների»:
Աղբյուր` Panorama.am
18:18
«Լուսաձայնային նռնակներ խիստ վտանգավոր են առողջության համար, ձայնային ճնշումը կարող է պայթեցնել թմբկաթաղանթը կամ առաջացնել ուշագնացություն»
«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության հայտարարությունը
Աղբյուր` Panorama.am
18:07
Մահացել է Մոնտենեգրոյի հավաքականի 26-ամյա դարպասապահը
Մոտնենեգրոյի հավաքականի և «Միլվոլ» ակումբի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 26 տարեկանում։ Sky Sports-ի հաղորդմամբ,այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:52
Բաբայան. GG ընկերության նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.  «Այսօր gg ընկերության գրասենյակում խուզարկության ընթացքում պարզվեց, որ այս ընկերության նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:47
2023-ին «Հայաստան» հիմնադրամն իրականացրել է 12 մլն դոլար արժողությամբ ծրագրեր
Այսօր տեղի է ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարել է Հայաստանի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բլոկադայից առաջ Արցախ այցելած միակ բարձրաստիճան պաշտոնատար անձը Հայոց Հայրապետն էր. Վրթանես Սրբազան
«Հայ Առաքեական եկեղեցին պատմական և քաղաքական տեղաշարժերի արդյունքում իր ժողովրդին հավատարիմ ու նվիրված ծառայությամբ՝ դարձել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:15
Այսպիսի ավերվածություն 1988թ․-ի երկրաշարժից հետո չէինք տեսել․ Փրկարարները դեռ Ալավերդիում են
Փրկարարներն  աղտի գոտում կարելի է ասել՝  ամենակարևոր և ամենաանհրաժեշտ մարդիկ են։ Աղետի օրերին նրանց կատարած աշխատանքն անասելի մեծ է և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
14:45 15/06/2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}