Մշակույթ 11:28 13/04/2021 Հայաստան

«Հայ կինոյի օրը»՝ ուղղված անցյալի կինոժառանգությունը, ժամանակակից կինոն հանրայնացնելուն

Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր է հաայտարարված․ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը  հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝  Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը և ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը լրացվեց նոր՝ 4․1-րդ հոդվածով․ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:

Խորհրդային Հայաստանի կառավարության 1923թ․ ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվեց «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրեց «Խորհրդային Հայաստան»՝ առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցավ նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան բարձրացավ  Համո Բեկնազարյանի «Նամուսը»։ Հայ կինոյի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ է կապվում հայկական կինոյի ստեղծման պատմությունը և փառահեղ անցյալը՝ թողնելով ներկան գալիք սերունդներին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար՝ Ռուզան Բագրատունյանը հայտնում է, որ դեռևս, 2020 թվականի Հայաստանի ազգային կենտրոնը նախատեսել էր միջոցառումների համալիր ծրագիր՝  Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով, սակայն համավարակի պատճառով ի թիվս այլ միջոցառումների չեղարկվել էր նաև այդ նախաձեռնությունը։

«2021 թ․-ին Հայ կինոյի օրվա  միջոցառումները սկսվել են  իրազեկման արշավից։ Ելնելով այն բանից, որ մեր ազգաբնակչության մի ստվար զանգված տեղյակ չէ օրվա ու դրա խորհրդի նշանակության մասին, պատրաստվել է գովազդային հակիրճ տեղեկատվական հոլովակ՝ Հայ կինոյի օրվա վերաբերյալ։

Հայ կինոյի օրվա առիթով, Ազգային կինոկենտրոնի նախաձեռնած բոլոր միջոցառումները առաջին հերթին ուղղված են ինչպես անցյալի կինոժառանգությունը, այնպես էլ ժամանակակից կինոն հանրայնացնելուն, մասնավորապես, ներկայացնել կինեմատոգրաֆիստների  նոր սերնդին, որոնք վերջին տարիներին գրանցել են բավականին լավ հաջողություններ միջազգային տարբեր կինոհարթակներում։

Միայն մեկ օր՝ ապրիլի 16-ին, բոլոր կինոթատրոնները ցուցադրելու են հայկական հին ու նոր բազմաժանար ֆիլմեր՝ նշանավորելով Հայ կինոյի ծնունդը։

Հայաստանի ազգային կինոնկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների  հանրային արշավին միացել են մայրաքաղաքային և մարզային մի շարք կինոթատրոններ՝  «Մոսկվա», «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար»՝ (Երևան), «Հոկտեմբեր» (Գյումրի), «Քաջարան» (Քաջարան), «Սյունիք» (Կապան) և այլն։ Իհարկե  «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» կինոթատրոնները թեև միացել են արշավին, բայց ցուցադրրելու են իրենց ընտրած ֆիլմերը։

Իսկ «Մոսկվա» կինոթատրոնը ցուցադրելու է  միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020 թթ․ աջակցություն ստացած և արտադրված ֆիլմեր, մասնավորապես կարճամետարաժներ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են (Անգինե Իսանյան, Անժելիկա Թամարյան, Մերի Միքայելյան, Րաֆֆի Մովսիսյան, Ալեքսանդր Բաղդասարյան, Դավիթ Բաբայան)։   ՄՈՍԿՎԱ կ/թ-ում ապրիլի 16-ին՝ ժամը 12։00-ից մինչև երեկոյան 17։00-ը կցուցադրվեն հայկական 3 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր  (խաղարկային, անիմացիա)։

Սույն կինոարշավին միացել է  նաև Տավուշի մարզը․տեղի բոլոր ցուցադրության հնարավորություն ունեցող դահլիճներում կներկայացվեն հայկական ֆիլմեր (իրենց ընտրությամբ)։

Հայ կինոյի օրվա առիթով, Ազգային կինոկենտրոնը ZOOM հարթակում կազմակերպելու է ՝ «Հայ կինո, ներկա և ապագա» հայաստանյան և սփյուռքի կինոգործիչների առցանց հանդիպում, որտեղ կքննարկվեն հայկական կինոյի առկա խնդիրները, անելիքներն ու հեռանկարները։

Մասնակիցների թվում են լինելու Ատոմ Էգոյանը (Կանադա), Անահիտ Աբադը (Իրան), Ժուլի Փարադիանը (Ֆրանսիա), Օֆելյա Հարությունյանը (Հայաստան-ԱՄՆ), Նորիկ Քեշիշյան (Գերմանիա), Քերին Արիկիանը (ԱՄՆ-Գերմանիա), Գորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), Նորա Մարտիրոսյանը (Ֆրանսիա) և այլք։

Ի դեպ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝  Հայ կինոյի օրվա միջոցառումներից հետո, սկսելու է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների շարունակական շարք՝ մինչև տարեվերջ, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին։ Հիշյալ ծրագրին են միացել երևանյան և մարզային կինոթատրոնները («Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան», «Քաջարան», «Սյունիք», «Հոկտեմբեր»)»,- տեղեկացնում է Ռ. Բագրատունյանը:

Պետական ֆինանսավորում ստացած կինոնկարներ 2019-2020 թթ.

Ապրիլի 16, 2021 / Կինոթատրոն Մոսկվա

12:00 Լիամետրաժ Ծրագիր 1 - (112 ր., 2019) (Կապույտ)
            «Իմ Խաչը» ռեժ. Շավարշ Վարդանյան

13:00 Կարճամետրաժ Ծրագիր 1 - Խաղ. և անիմացիոն (80 ր.) (Կարմիր)
1.    Ֆիրդուս (6 րոպե, 2020), ռեժ. Նաիրա Մուրադյան
2.    Շեմից այն կողմ (13 րոպե, 2020, դեբյուտ), ռեժ. Անգինե Իսանյանս
3.    Հաջորդ կայարանը (5 րոպե, 2020 ,դեբյուտ), ռեժ. Անժելիկա Թամարյան
4.    Հին նոր (30 րոպե, 2019, դեբյուտ), ռեժ. Արտյոմ Բաղդասարյան 
5.    Սառան մերկ է (26 րոպե, 2020, դեբյուտ), ռեժ. Մերի Միքայելյան         

14:00 Լիամետրաժ Ծրագիր 2 - (110 ր., 2019) (Կապույտ)
«Անհայտ բաժանորդ» ռեժ. Արշալույս Հարությունյան

15:00 Կարճամետրաժ Ծրագիր 2 - Խաղ. և անիմացիոն (82 ր.) (Կարմիրր)
1.    Վայրենին (29 ր., 2019) ռեժ. Հովհաննես Հակոբյան
2.    Ժամանում (18 ր., 2020, դեբյուտ) ռեժ. Րաֆֆի Մովսիսյան
3.    Նոր տարվա գոճի (20 ր., 2019, դեբյուտ) ռեժ. Ալեքսանդր Բաղդասարյան
4.    Կաֆկայի երազը (8 ր., 2020) ռեժ. Դավիթ Բաբայան
5.    Ջազ (8 ր., 2019) ռեժ. Դավիթ Բաբայան

16:00 Լիամետրաժ Ծրագիր 3 -  (100 ր., 2020) (Կապույտ)
«Երբ որ քամին հանդարտվի» ռեժ. Նորա Մարտիրոսյան
17:00 Կարճամետրաժ Ծրագիր 3 - Խաղ. (74 ր.) (Կարմիր)

Սիլուետ Ստուդիոն ներկայացնում է
1.    Հիմնավոր մաքրություն (26 ր., 2019, դեբյուտ) ռեժ. Նաիրա Սարգսյան
2.    Պատմություն N 35 (22 ր., 2020, դեբյուտ) ռեժ. Սահակ Գրիգորյան
3.    Տատը (25 ր., 2019) ռեժ. Արամ Շահբազյան


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}