Քաղաքական 14:59 09/04/2021

Զավեն Խաչիկյանի պատմական լուսանկարներն ու դրանց հետևում թաքնված պատմությունները

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Զավեն Խաչիկյանը, իրականում, լուսանկարչությամբ սկսել  էր զբաղվել, զուտ նրա համար, որ փորձ ձեռք բերեր  ու անցում կատարեր  կինոյի աշխարհ, բայց մնաց կապված լուսանկարչությանը և աշխատանքային գործունեության հենց սկզբում ՝ 1988-ին, վռնդվելով «Կոմսոմոլեց» թերթի խմբագրությունից ,այնուհետև որպես լավագույն ֆոտոլրագրող, ստացավ Հայաստանի կոմերիտական երիտասարդական միության մրցանակ (մէ ծիծաղ, մէ ուրախություն): Հարցազրույցի ժամանակ, թերևս մեծ սխալ արեցի ու հենց այս մրցանակի մասին հարցով սկսեցի. պարզվեց նա  առհասարակ դեմ է մրցանակների գաղափարին,սակայն 2018թ. ստացավ ՀՀ Նախագահի մրցանակը արվեստ կատեգորիայում  (որը նա ընկալում է որպես  ֆինանսական աջակցություն իր` հավերժ freelans կարգավիճակին)։ 1988  -ին մրցանակը ստացել էր հայ ժուռնալիստիկայի մեջ՝ լուսանկարչություն + տեքստ, այդ նոր ժանրի զարգացման առիթով ։ Մրցանակը՝ մրցանակ, բայց կյանքն, իրոք, չի կորցնում արժեքավոր գործերի հանդեպ իր հետաքրքրությունը. օրինակ վերջերս Մոնթեի մասին պատմող գրքի շապիկի համար հրատարակիչը  փնտրում էր վերջինիս  սիրված նկարների հեղինակին, որը պարզվեց հենց Զավեն Խաչիկյանն է։ Հաջորդ հարցս լուսանկարչին մի քիչ ավելի ստացված էր։

-Հիշո՞ւմ եք Մոնթեին լուսանկարելու օրը։
-Իհարկե, հիշում եմ։ 1993 թ. ապրիլն էր։ Քարվաճառի ազատագրման օրերը։

-Հե՞շտ էր Մոնթեին նկարել, սիրո՞ւմ էր լուսանկարվել։
-Նկարելը հեշտ էր, որովհետև բեմադրություն չէր, իրականությունը զգալ էր պետք, իսկ Մոնթեն բնորդ չէր, որ դիրքեր ընդուներ, նկարեի... գործողությունների մեջ եմ նկարել։ Այդ նկարն էլ զորքին վերջին ցուցումներ տալու ընթացքում է արված։Իրականում Քարվաճառի ազատագրումով ֆիդայական պատերազմը ավարտված կարելի էր համարել։  2 օր շրջել եմ հենց Մոնթեի հետ, նրա մեքենայով։ Խիզախ  էր, վախ չուներ մահից։ Միայն այդ օրերի ընթացքում 2 անգամ կարող էր զոհվել, բայց բախտներս բերեց։ Նրա մեքենան տանկերի առջևից էր գնում, ընդհանրապես, կյանքում էլ՝ նա մի քանի քայլ առաջ էր մեզնից։

-Հավատո՞ւմ եք այն վարկածին, որ Մոնթեին կարող էին հայերը սպանած լինել։
-Կատարյալ հիմարություն։ Մոնթեն այնպիսի ճամփաներով էր քայլում, որ օրը մի քանի անգամ կարող էր սպանվել, բայց ոչ հայերի կողմից։ Նրան պաշտում էին. ոչ մեկ ձեռք չէր բարձրացնի նրա վրա.այդ պատերազմում ընկերոջդ շնչով էիր ապրում, շնչում...ընկերոջդ վախը, հումորը, երազանքը, ռիսկը, ամեն ինչ պիտի գիտենայիր։ Նիկոլի ասածը չի է պատերազմ գնալը՝ « հավաքվեք 30 հոգի, ընտրեք հրամանատար, մեկնեք դիրքեր»։ Պատերազմը նախ լավ պատրաստվածություն է պահանջում, որ ապրես էդ իրականության մեջ։ Մոնթեի հավատարիմ զինակից, վարորդ Կոմիտասի հուշերը ևս ապացուցում են իմ ասածը։ Մոնթեն զոհվեց պատահական։ Նա կենցաղից կտրված, պատերազմով ապրող մարդ էր...Ասում եմ ՝ 2 անգամ իմ ներկայությամբ կարող էր զոհվել։ Մտնում ենք մի գյուղ, մեքենայի մեջ ՝ վարորդի կողքին Մոնթեն է՝ մի սովորական «Վիլիս» է. վարում է Կոմիտասը, հետևում նստած ենք ես ու Ռուբենը Մանգասարյան։ Թուրքն արդեն նահանջում է, բայց դեռ ջոկատներ ունեն գյուղերում թաքնված։ Մոնթեն իր տեսախցիկը  տվեց Ռուբենին, ասաց` ինչ կուզես նկարիր։ Դիմացներս դուրս է գալիս ԲՏՌ։ Մոնթեն իջնում է, ավտոմատը ձեռքին մոտենում, մենք նստած տեղը դողում ենք։ Եթե ադրբեջանցի լիներ, տեղում կկրակեր, չկար ոչ մի երաշխիք , որ հայ կլինեն դիմացներս դուրս եկածները։ Հիշում եմ Մոնթեի բարկությունն ու զայրութը, որ տեսավ թալանչիներ են ։ Ձեռքը չգնաց պատժի դրանց, կռիվ էր գնում, քոնին խփելու իրավունք չունեիր. բարկացած կրակեց մեքենայի բեռնախցիկ  բարձած հեռուստացույցի վրա։ Տեսնես ՝ ինչ զգաց էդ մարդը, որ Մոնթեն թքեց իր վրա...դե գնա ապրի էդ մտքով...Հաջորդ օրն էլ շարժվում ենք դեպի Յաշակ, դիմացներս դուրս եկան ծեր կին ու տղամարդ՝ սպիտակ դրոշներով՝ իբրև խաղաղ են։ Մոնթեն դուրս եկավ, երկու բառ խոսեց հետները, հասկացավ, որ գյուղում թաքնված է նահանջող ջոկատ, բայց ոչինչ չարեց. մենք անցանք գյուղով՝ իմանալով, որ թիկունքում զինվորներ կան. հաջորդ օրը զորքը վնասազերծեց ադրբեջանցի ջոկատայիններին՝ անվնաս թողնելով խաղաղ բնակչությանը։  Ախր, Մոնթեն անգամ էդ դավաճանին, թալանչուն չխփեց, ո՞վ կխփեր Մոնթեին, հայը՞, երբեք, երբեք չհավատաք։ Գնացեք ու կարդացեք Մոնթեի զինակից և վարորդ Կոմիտասի հուշերը Մոնթեի մասին  հուշերի գրքում։

-Ըստ Մոնթե Մելքոնյանի կին Սեդա Մելքոնյանի նա  զոհվել է ադրբեջանական БМП 2-ի ականով: Այդ ականը դիմացի պատին էր հարվածել ու խոշոր բեկորի հարված էր հասել Մոնթեի քունքին։
-Նաև հետախուզությունն է վատ աշխատել։ Փնթի, բառադի վերաբերմունքի պատճառով է զոհվել, բայց ոչ դավաճանության։

-Ըստ կնոջ  հուշերի՝ «Գործողությունն արդեն ավարտված էր: Հինգշաբթի օրը Մոնթեն ինձ զանգել ու ասել էր, որ շատ փոքր գործողություն ունենք անելու շաբաթ օրը, այսինքն` կրակակետերը պետք է լռեցվեին և դուրս գային՝ մտնել, խփել, դուրս գալ: Գործողությունը գրեթե ավարտված էր, Ասկերանը պիտի շարունակեր, բայց ինչ-ինչ պատճառներով այնտեղ կորուստներ էին ունեցել, և գործողության վիճակը փոխվել էր, ուրեմն Ասկերանը չպիտի մտներ: Մոնթեին ասվել էր, որ գյուղը մաքրված էր, և զինամթերք էր գրավված: Տղաներից մեկը ուզում էր գնալ ու անպայման տեսնել, Մոնթեն չէր ուզում գնալ, բայց վերջիվերջո տեղի է տվել: Կոմիտասը, Սարոն, հետախուզության պետ Սարիբեկը, պարսկահայ Վարդան Քամալյանը և Մոնթեն ուղղվեցին դեպի այն ուղղությամբ, որ տղաներն ասել էին, որ ռազմամթերք կա: Պետք է որ ճամփան մաքուր լիներ, բայց մաքուր չէր: Մոտենում են, այսպես, «Ս» տառի ձևով, մի փոքր ներս ընկած տեղ կար, այնտեղ БМП 2 կար: Մոնթեն ասում է՝ «Ասոնք ո՞վ են», Կոմիտասն կանգնեցնում է ինքնաշարժը (մեքենան), իջնում ինքնաշարժից, ազերի զինվոր է լինում այնտեղ, ինքն ասում է՝ «հլը մի արի՛ էստեղ», զինվորը մի փոքր շփոթվում է, БМП-ի էկիպաժն, այսպես ասած, տղաները մտնում են  БМП-ի մեջ և կրակում: Եվ Մոնթեն զոհվում է այդտեղ, Կոմիտասը վիրավորվում: Մեր իմացած տեղեկությունը սա է»։

-Պատերազմը կեղտոտ բան է, ճշմարտությունը  չես փնտրի և ոչ էլ կգտնես, բայց մի բան գոնե ինձ  պարզ է. Մոնթեին հայ չի սպանել։

-Եթե ֆոտոլրագրողը շատ անկեղծ լինի պատերազմի դաշտում, ի՞նչ դուրս կգա նրա տեսախցիկից, ի՞նչ արդյունք կստացվի։
-Ձեր ասածը պապարացիություն է։ Իսկ պատերազմի դաշտ գնացած լրագրողը պիտի մի քիչ ավելի գիտակից լինի։ Ես պատերազմ նկարելու չէի գնացել։

-Իսկ ինչո՞ւ էիք գնացել։
-Բա սիրտդ ճաքում է, ուզում ես գնաս, կողքները լինես, մնաս այստեղ ինչ անես, մտածում ես՝ մի բանով օգտակար կարող ես լինել։ Դու չես գնացել արվեստ խաղալու, դու զինվորի կողքին ես, քայլում ես, օգնում ես, պետք եղած ժամանակ կրակում ես։ Հարցը քո առջև այսպես ես դնում՝ իմ անելիքը որն է՝ բարոյակա՞ն է մնալ իր գործն անող լուսանկարիչ։  Ես չէի էլ ուզում  պատերազմ նկարել,  դա իմ նյութը չէ, իմ լավագույն լուսանկարները ծնվում են պարզ, աննկատ, խաղաղ միջավայրերում։ Ափսոս, զինվորական հմտություններ չունեի, ավելի լավ էր որպես կռվող գնացած լինեի։

-Կռվելու դաշտերը շատ են պատերազմում։ Օրինակ ձեր մյուս լեգենդար լուսակարը, որտեղ ադրբեջանցի տատիկը շոյում է հայ զինվորի՝ Սարգիս Հացպանյանի գլուխը, բավականին լավ մարտնչել է  տեղեկատվական պատրազմում, երբ մեզ մեղադրում էին վայրագություններ անելու մեջ ու հայտնվեց այդ մարդասիրական նոտայով լուսանկարը։
-Այդ նկարը շարքի մի մասնիկն էր, կրկին արել եմ Քարվաճառում։ Այդ նկարի ֆենոմենն այն է, որ մարդու մեջ մարդը չի մեռնում անգամ  դաժան պատերազմում։Տաք ապրիլյան օր էր, ադրբեջանցիների հետ փորձում էինք զրուցել, ցրվել, կրթությամբ ֆիզիկոս եմ, ու մի տղամարդ կար ֆիզիկայի դասատու, նրա հետ երկար զրուցեցինք՝ Ղարաբաղի հարց, վերջնական լուծում, ով ինչ տեսլական ուներ (երանի մեր գերիներին էլ այդքան լավ վերաբերվեին), հետո լուսանկարեցի այդ մարդուն, մյուսին, էն մյուսին ու շրջագծով՝ բոլորին, հերթը հասավ տատիկին, զրուցել փորձեցի, տեսա չի հասկանում ռուսերեն. ադրբեջաներեն էր պատասխանում. այդ լեզվին էլ միայն Սաքոն էր գերազանց տիրապետում, խնդրեցի, որ ինքը թարգմանի։ Նա եկավ , նստեց այդ ծեր կնոջ կողքին ու զրուցել սկսեց: Այն պահին, երբ զառամյալ կինը  պատմում էր, որ տղաները թողել են իրեն գնացել, Սարգիսը մարդկայնորեն հուզվեց, ինքն այդպես  պոետիկ արդարության հոգի ուներ... ադրբեջանուհին էլ գրկեց նրան։ Այդ ամբոջը կա ժապավենի վրա՝ հերթականությամբ։

Ես , իհարկե, չէի նկարել դա վաճառելու, հայտնի դառնալու համար, բարոյականությանը դեմ էր էլի գնալ զինվոր նկարել, գալ  վաճառել։ Մտքովս էլ չէր անցնում հրապարակել դրանք, հատկապես, որ ոչ մի տեղ էլ չէի աշխատում, իմ միջոցներով գնացել- մնացել էի,  բայց երբ հետ եկանք Երևան, «Արմենպրեսից» զանգեցին, խնդրեցին ,բացատրեցին, որ Ադրբեջանը կեղծ վայնասուն է կապել, որ իբրև այնտեղ «գենոցիդ է» եղել, խնդրեցին ցույց տալ արածս նկարները։ Հերբերտ Բաղդասարյանը, ով հիանալի ֆոտոխմբագիր էր, ընտրեց 3 նկար, որից մեկը տատիկն ու Հացպանյանն էին, մյուսը մեր տանկը Քարվաճառում և 3-րդը  մի խարիզմատիկ զինիվոր՝ Չէ Գևարայի պես՝ խրոխտ, գեղեցիկ։



-Նոր Մոնթեներ կծնվե՞ն։
-Իսկ մենք միայն պատերազմներ ենք, հա՞, ուզում։ Թող լինեն մոնթեյակերպ մեզնից առաջ ընկած լիդերներ ոչ միայն պատերազմական բնագավառում։ Թող լինի լիդեր, որ մեզ կտանի վեր, կհանի ճահճից։ Կյանքը ցույց է տվել, որ մեր ազգի արգանդը կարող է ծնել  բացառիկ հերոսներ. Ապրիլյանն էլ  դրա օրինակը։ Բայց Ապրիլյանի տղաների ու Մոնթեի մեջ կար մի մեծ տարբերություն. այդ տղաները ուղղակի հայտնվել էին այտեղ, իսկ Մոնթեն ինքն իրեն երկար տարիներ զինվոր էր դարձրել, պատրաստել։ Շատ վատ է, որ մենք ուզում  ենք ոչինչ չանենք, նստենք սպասենք, որ կծնվի մի հերոս, որ մեզ կհանի այս վիճակից։ Պետք է ստեղծել համակարգ, որ առանց բացառիկ մարդկանց էլ  գոյատևենք։  Չպետք է մեր հույսը լինի նոր Մոնթեի ծնունդը։  Բացի այդ Մոնթեի հերոսացնելով եկեք չմոռանանք մյուս տղաներին, որոնք այսօր չկան։ Հերոս գաղափարը նույնպես պետք է վերանայվի։ Հիշեցի Նոբելյան մրցանակակիր  Չեսլավ Միլոշի խոսքերը՝ «Մենք այսօր վկայական պիտի ստանանք խոսելու նրանց անունից, ովքեր հավերժ լռեցին»։ Մոնթեն բացառիկ էր, հերոս էր, անխոս, բայց այսօր պարտված պատերազմում էլ  են աջուձախ հերոսներ բաժանում. կամ բոլորին շնորհեք, կամ իրոք, բացառիկներին տվեք այդ տիտղոսը, վերանայեք մոտեցումը։Ունենք հազարավոր անհետ կորածներ, ինչ գիտենք իրենք ինչ են արել, գուցե զրկում եք հերոսի կոչումից հանիրավի։ Ու ոչ միայն հերոսների հանդեպ վերաբերմունքն է պետք վերանայել, այլ ամեն –ամեն ինչ երկրում։  Բռնել ենք մի սխալ ճանապարհ ու գնում ենք դրանով։ Լինելով ծայրահեղ բառադի՝ ուռոդության աստիճանի վատ «հեղափոխություն» են արել, ավելին ասեմ, այդ միջոցառման պարագլուխներից մի քանիսը գիտեին, որ ստում են ժողովրդին, որ հանձնման միջոցառումների շարան են «քայլելը», սուտ հրապարակ գրավելը... նախկինների փալանը որպես դափնեպսակ են դնում իրենց փոքրիկ ուղեղներին...հիմա էլ  սխալ ընտրությունների ենք գնալու ու չունենք ժամանակ՝  նստելու-մտածելու, թե ուր ենք գնում, ինչ ենք անում։ Դրա համար էլ  ոչ մի տեղ չենք գնում։ Պարզ օրինակ՝  Արցախի գոյամարտը սկսեցինք ֆիդայական ջոկատներով, ավարտեցինք կանոնավոր բանակով, այս պատերազմն էլ սկսեցին կանոնավոր բանակով, ավարտեցինք ֆիդայական ջոկատներով. ինչ է սա, եթե  ոչ տապալում, քաոս, չհամակարգված, բառադի մոտեցում։

-Հո՞ւյս կա։
-Կրթություն և աշխատանք։ Միշտ եմ կրկնել. ամեն մարդ իր տեղում իր գործը պիտի կատարյալ անի, այսօր մի քանի անգամ ավելի շատ ու լավ, որ ապրենք։ Մասնագիտությունը պատասխանատվություն է։ Մի լիդեր է պետք, որ գիտակցի այս ճշմարտությունը։Մեզ  գոյատևող տարածք է պետք, որի անունը կդնենք երկիր, պիտի հասկանանք ովքեր են մեր տերերը, ինչ են ուզում մեզնից, ում ինչի դիմաց ինչ կարող ենք տալ, ումից է ավելի քիչ վտանգը գալիս։ Մեզ մոտ հիմա ազդեցությունների ոլորտի կռիվ է։ Պիտի արագ կողմորոշվենք։ Ինքնակազմակերպվենք։ Գոյատևման խնդիր ունենք. մեզ ոչ թե առաջադեմ , այլ կանգուն Հայաստան է պետք։ Ոչ թե «հեղափոխություններ» են պետք ու ցնցումներ, այլ  սահուն սերնդափոխություն բոլոր բնագավառներում, եթե դա չկա , ուրեմն՝  մենք հաշտվել ենք մշտապես պարտվելու հետ։ Մեզ մի լիդեր է պետք, որ պատրաստ կլինի իր վրա վերցնել  և պարտությունների և հաղթանակների պատասխանատվությունը։ Պիտի, ապրել, սիրել, ստեղծել, պաշտպանել, պահանջել...չկորցնել հույսը՝ ավելի լավ երկիր տեսնելու։ Պետք է չվախենալ  գլխից բարձր թռչելու մասին երազել...լինել ազատ։

Լուսանկարները Panorama,am-ին տրամադրել է Զավեն Խաչիկյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}