Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը՝ «Ֆրենդս Արենա» մարզադաշտում
Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Շվեդիայում: ՀՖՖ փոխանցմամբ, հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը:
Հանդիպումը կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որտեղ 2017 թվականի մայիսին կայացել էր ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչը՝ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան