Քաղաքական 09:58 21/04/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Կիլիկիո կաթողիկոսությունը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի

2015 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (կենտրոնը՝ Լիբանան, Անթիլիաս) դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ պահանջելով վերադարձնել իր պատմական նստավայրը Թուրքիայի Սիս քաղաքում (ներկայիս Ադանայի նահանգի Կոզան շրջան), որը բռնագրավվել էր 1921 թվականին:

Կաթողիկոսությունն ի սկզբանե իր հայցը ներկայացրել էր անմիջապես Թուրքիայի Սահմանադրական դատարան, քանի որ հայցը բարձրացնում էր պատմական սեփականության իրավունքի հարցեր, որոնց վերաբերյալ ստորին ատյանի դատարանները իրավասու չէին: Արդարադատության նախարարության պահանջով Սահմանադրական դատարանը հայցադիմումը փոխանցեց ավելի ցածր ատյանի դատարան: Սակայն  Կաթողիկոսությունը բողոքարկեց վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2016 թվականին:

Եվրոպական դատարանը 2017 թվականին մերժեց Կաթողիկոսարանի 900 էջանոց հայցադիմումը՝ այն համարելով անընդունելի, քանի որ այն նախապես չէր սպառել բոլոր տեղական իրավական միջոցները, ինչպիսիք էին Թուրքիայի ստորին ատյանի դատարանները:

Ուստի, Կաթողիկոսությունը կրկին հայց ներկայացրեց 2019 թվականին, այս անգամ Կոզանի (Սիս) թուրքական ավելի ցածր ատյանի դատարան: Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու հետաձգումներից հետո Կոզանի քաղաքացիական դատավարության դատարանում 2021 թ․ մարտի 30-ին վերջապես տեղի ունեցավ նախաքննական դատական նիստ՝ որոշում կայացնելու համար, թե արդյոք գոյություն ունի՞ հիմնավոր պատճառ դատաքննությանն անցնելու համար:

Կաթողիկոսության հայցն ընդդեմ Կոզանի քաղաքապետարանի և Թուրքիայի կառավարության գանձապետարանի պաշտպանում է միջազգային իրավունքի մասնագետների մի խումբ, ինչպես նաև թուրք փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն և թուրքահայ փաստաբան Սեդրակ Դավութհանը՝ որպես խորհրդատու։

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական թերթը հաղորդում է, որ ըստ փաստաբան Սոֆուօղլուի, մարտի 30-ին կայացած դատական նիստը նպատակ ուներ պարզաբանել դիմումատուի հանգամանքներն ու թույլտվությունները և հարցի ժամկետանց լինելու հավանականությունը: Կոզանի քաղաքապետարանն ու գանձապետարանը ներկայացրեցին իրենց հակափաստարկները՝ պնդելով, որ դիմումատուն չունի պաշտոնական կարգավիճակ (իրավաբանական անձ չէ) և օտարերկրյա տարր է։

Պատասխանողները նաև նշեցին, որ նախքան դատական նիստն սկսելը, դիմումատուն, որպես օտարերկրյա կողմ, պետք է տրամադրի երաշխիքային նամակ, որը համապատասխանում է պահանջի արժեքի 15 տոկոսին՝ ըստ Թուրքիայի իրավահամակարգի։ «Ժամանակ» թերթը մեջբերել է Սոֆուօղլուի խոսքերը դատավորին, որն ասել է՝ կաթողիկոսությունն արդեն ներկայացրել է պահանջված փաստաթղթերը դատարան:

Դատավորը համաձայնեց ընթացք տալ և քննարկել հայցադիմումի բովանդակությունը, ինչը նշանակում է, որ դատարանը մերժեց քաղաքապետարանի և գանձապետարանի կողմից բարձրացված առարկությունները և որոշեց, որ դատական գործընթացը կարող է վերջնականորեն շարունակվել: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2021 թ. մայիսի 6-ին: Սոֆուօղլուն ասաց, որ դա համարում է շատ դրական զարգացում:

Այժմ դատավարությունը պիտի անցնի մի քանի ենթադրելի փուլերի միջով։ Սոֆուօղլուն կանխատեսում է, որ դատարանը նախ կհավաքի Կիլիկիո կաթողիկոսության ներկայացրած փաստերը: Այս նպատակով համապատասխան աշխատանք պիտի տարվի պաշտոնական արխիվների և կալվածային արձանագրությունների պետական մարմինների հետ։ Փաստերի հավաքագրմանը պիտի հաջորդի հետազոտա-հետախուզական փուլը։

Ըստ Սոֆուօղլուի՝ դատարանը, ամենայն հավանականությամբ, ավելի ուշ կհասնի այն եզրակացության, որ անհրաժեշտ կլինի նշանակել մասնագետ այս խնդիրն իրականացնելու համար: Նման մասնագետները սովորաբար լինում են Ադանայի շրջանի համալսարանական շրջանակաների դասավանդողներից։  Թեև դատարանները միշտ լիազորություն ունեն այդ աշխատանքն ինքնուրույն իրականացնելու համար, սակայն նախընտրում են մասնագետ նշանակել։

Վերջում, եթե Կաթողիկոսության հայցը մերժվի, ինչպես սպասվում է Թուրքիայի ստորին ատյանի դատարանի կողմից, այն այնուհետև կբողոքարկվի Թուրքիայի Սահմանադրական դատարանում, և այնտեղ հնարավոր մերժումից հետո Կաթողիկոսարանը կարող է նոր, այս անգամ պատշաճ բողոքարկման հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հուսով ենք, չեն մերժի տեխնիկական պատճառներից ելնելով։

Չնայած այս հայցը ներկայացվել է Կիլիկիո կաթողիկոսության կողմից՝ իր պատմական նստավայրը վերականգնելու համար, այն իրականում շատ ավելի նշանակալի է, քան որպես առանձին գործ։

Հայցը կապված է հայ ժողովրդի ավելի մեծ ջանքերի հետ՝ հետապնդելու իր իրավական պահանջները՝ վերադարձնելու 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ընթացքում Թուրքիայի կառավարության կողմից բռնագրավված բոլոր սեփականություններն ու ունեցվածքները։  Ինչպես ճիշտ նշել է Արամ Ա կաթողիկոսը.

«Սա այն ժամանակն է, երբ մենք [Ցեղասպանության] ճանաչման փուլից անցնում ենք հատուցման փուլին»: 2015 թ․ մայիսին նա ասաց «Նյու Յորք թայմս» թերթին․ «100 տարի անց մտածեցի, որ ժամանակն է, որ մենք շեշտը դնենք հատուցման վրա․․․․ Սա առաջին իրավական քայլն է: Դրան կհաջորդի մեր հայցը՝ վերադարձնելու բոլոր հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցու հետ կապված ունեցվածքները և, վերջապես, անհատական սեփականությունները»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}